Թրամփը հիվանդանոցում է եղել․ բժիշկը խոսել է նրա առողջական վիճակի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում է լավ ֆիզիկական և ճանաչողական վիճակում ու լիովին ի վիճակի է կատարել երկրի ղեկավարի պարտականությունները։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։
Փաստաթղթի համաձայն՝ Թրամփը մայիսի 26-ին անցել է պլանային բժշկական զննում։ Բժիշկը նշել է, որ նախագահի սիրտն ու թոքերը գտնվում են լավ վիճակում, իսկ նրա ճանաչողական և ֆիզիկական կարողությունները գնահատվել են որպես գերազանց։
«Նրա ճանաչողական և ֆիզիկական ունակությունները գերազանց են։ Նա լիովին ունակ է կատարելու Գերագույն գլխավոր հրամանատարի և պետության ղեկավարի իր պարտականությունները»,- նշվում է բժշկական եզրակացության մեջ։
Ավելի վաղ Էլսոն Ս. Ֆլոյդի անվան բժշկական քոլեջի պրոֆեսոր Բրյուս Դևիդսոնը կարծիք էր հայտնել, որ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում կարող են ի հայտ գալ առողջական որոշ ռիսկեր։ Սակայն Սպիտակ տան հրապարակած վերջին բժշկական եզրակացությունը փաստում է, որ նախագահի առողջական վիճակը գնահատվել է որպես լավ։
Հետևեք մեզ՝ այստեղ



