«Բոլորիդ հետս տանելու եմ»․ ինչ է կատարվում Փաշինյանի թիմում
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր ունեցած տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի մոտ վերջին շրջանում նկատվում է աճող նյարդային լարվածություն, որը դրսևորվում է ոչ միայն քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ, այլև իր քաղաքական թիմի ներսում։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հանրային միջոցառումների ընթացքում քաղաքացիների կողմից հնչող քննադատություններն ու անհարմար հարցերը հաճախ դժգոհություն են առաջացնում վարչապետի մոտ։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ վերջին շրջանում նա նաև նվազեցրել է անմիջական շփումները հանրության հետ, իսկ տարբեր հանդիպումների մասնակիցների զգալի մասը հաճախ կազմված է իրեն ուղեկցող խմբերից։
Մեր զրուցակիցների խոսքով՝ լարված մթնոլորտ է ձևավորվել նաև իշխանական թիմում։ Պատճառը, ըստ նրանց, ներքին հարցումների և ուսումնասիրությունների արդյունքներն են, որոնք գործող իշխանության համար հուսադրող չեն։ Այդ տվյալները, ըստ տեղեկությունների, ցույց են տալիս, որ առաջիկա քաղաքական գործընթացներում բավարար աջակցություն ստանալը կարող է լուրջ խնդիր դառնալ։
Աղբյուրների պնդմամբ՝ այս իրավիճակի ֆոնին Փաշինյանը հաճախ կոշտ խոսակցություններ է ունենում թիմակիցների հետ՝ նրանց մեղադրելով անարդյունավետ աշխատանքի մեջ։ Մասնավորապես, դժգոհություններ են հնչում այն մասին, որ նույնիսկ հանդիպումների համար անհրաժեշտ մասնակցություն ապահովելու հարցում կան խնդիրներ։
Մեր աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ ներքին քննարկումներից մեկի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ հնարավոր անհաջողության դեպքում պատասխանատվությունը միայն իր վրա չի մնալու։ Նույն աղբյուրի խոսքով՝ նա թիմակիցներին հասկացնել է տվել, որ բոլորը պատասխանատու են լինելու ստեղծված իրավիճակի համար։
Ըստ տեղեկությունների՝ նա նաև զգուշացրել է, որ իշխանության ներսում որևէ մեկը չպետք է հույս ունենա հետագայում առանձին պայմանավորվածությունների հասնել քաղաքական հակառակորդների հետ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



