Չավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ և նախկին գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, թե ում է տեսնում որպես «Ոսկե գնդակի» ապագա դափնեկիր։
Իսպանացի մասնագետը կարծում է, որ հեղինակավոր մրցանակը կնվաճի «կապտանռնագույնների» 18-ամյա աստղ Լամին Յամալը։
«Ո՞վ կնվաճի «Ոսկե գնդակը»։ Յամալը»,- Չավիի խոսքերն է մեջբերում The Touchline պարբերականը։
Հիշեցնենք, որ հենց Չավիի գլխավորությամբ է երիտասարդ հրաշամանուկը 15 տարեկանում իր նորամուտը նշել «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում։ Նախորդ տարի իսպանացին «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին։
Հավելենք նաև, որ Չավին կատալոնական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է երկու տարի առաջ և առայժմ շարունակում է մնալ առանց մարզչական աշխատանքի։
Հետևեք մեզ՝ այստեղ



