Ереван, 12.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ցրված սկլերոզ․ երիտասարդությունը խլող հիվանդություն

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ցրված սկլերոզը (ՑՍ) կենտրոնական նյարդային համակարգի առավել ծանր քրոնիկական աուտոիմուն և նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկն է, որի դեպքում իմունային համակարգը սխալմամբ ախտահարում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդաթելերի (աքսոնների) միելինային թաղանթը՝ դրանց պաշտպանիչ շերտը։ Արդյունքում խանգարվում է նյարդային ազդակների փոխանցումը, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է շարժողական, տեսողական, կոգնիտիվ և այլ խանգարումների զարգացման։

Միելինային թաղանթի վնասումից բացի, ՑՍ-ի դեպքում ախտահարվում են նաև գլխուղեղի գորշ նյութում տեղակայված նյարդային բջիջները, ինչպես նաև աքսոնները։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց նվազում է գլխուղեղի արտաքին շերտի՝ մեծ կիսագնդերի կեղևի ծավալը։ Այս գործընթացը հայտնի է որպես կեղևային ատրոֆիա։

Հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է դեռևս 1835 թ.-ին ֆրանսիացի բժիշկ Ժան Կրյուվելեի կողմից, իսկ մի քանի տասնամյակ անց Ժան Շարկոն համակարգված ձևով ներկայացրել է դրա հիմնական կլինիկական դրսևորումները։

Ներկայումս հայտնի է, որ ՑՍ-ի զարգացման մեջ առանցքային դեր ունեն իմունային համակարգի T- և B-լիմֆոցիտները, որոնք անցնելով գլխուղեղի պաշտպանական պատնեշը՝ առաջացնում են քրոնիկական բորբոքում, միելինի քայքայում և նյարդային բջիջների վնասում։

«Հերացի» կենտրոնից հայտնում են, որ այս լուրջ բժշկասոցիալական խնդրի նկատմամբ հանրային ուշադրությունը բարձրացնելու նպատակով յուրաքանչյուր տարի մայիսի 30-ին նշվում է ՑՍ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը հաստատվել է 2009 թվականին։

Վերջին տասնամյակների ընթացքում հիվանդության տարածվածությունն աշխարհում զգալիորեն աճել է։ Global Burden of Disease հետազոտության 2021 թ.-ի տվյալների համաձայն՝ աշխարհում հաշվառվել է մոտ 1,9 միլիոն ՑՍ ունեցող անձ։ Ամեն տարի արձանագրվում է ավելի քան 62 000 նոր դեպք և շուրջ 16 000 մահ։ Միևնույն ժամանակ, այլ միջազգային գնահատականների տվյալներով՝ հիվանդների թիվը կարող է հասնել 2,2–2,9 միլիոնի։ Atlas of MS 2020-ի տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ որևէ մեկի մոտ առաջին անգամ ախտորոշվում է ՑՍ։

Հիվանդության աշխարհագրական բաշխվածությունը խիստ անհամաչափ է և ենթարկվում է «լայնական գրադիենտին»․ հիվանդացությունը բարձրանում է հասարակածից հեռանալու հետ մեկտեղ, ինչի հետևանքով Հյուսիսային Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան համարվում են առավել բարձր ռիսկի գոտիներ։ GBD-ի տվյալներով՝ առավել բարձր տարածվածություն արձանագրվել է Հյուսիսային Ամերիկայում (103.8՝ 100 000 բնակչի հաշվով) և Արևմտյան Եվրոպայում (88.5), իսկ նվազագույն ցուցանիշները դիտվել են Օվկիանիայում (1.7), Արևելյան Ասիայում (2.4) և Հարավարևելյան Ասիայում (2.6)։ 2021 թ.-ին առավել բարձր տարածվածություն ունեցող երկրների հնգյակում ընդգրկվել են Շվեդիան (219՝ 100 000 բնակչի հաշվով), Կանադան (182), Նորվեգիան (176), Իռլանդիան (163) և Միացյալ Թագավորությունը (158)։

Համեմատության համար՝ Հայաստանում ՑՍ-ի տարածվածությունը գնահատվում է միջին՝ 25–35 դեպք 100 000 բնակչի հաշվով։

Մահացության ցուցանիշները ևս էապես տարբերվում են տարբեր երկրներում․ 2019 թվականին առավել բարձր մահացություն արձանագրվել է Միացյալ Թագավորությունում, Դանիայում և Նորվեգիայում (1.0–1.3՝ 100 000 բնակչի հաշվով), մինչդեռ Գուամում, Սինգապուրում և Մալդիվներում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 0.1։

Առանձին զարգացող երկրներում հիվանդության դինամիկան մտահոգիչ բնույթ է կրում․ 1990–2021 թվականների ընթացքում տարածվածությունը Թայվանում աճել է 300%-ով, Եգիպտոսում՝ 158%-ով, Ալժիրում՝ 132%-ով, Կատարում՝ 118%-ով, իսկ Լիբանանում՝ 113%-ով։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը միայն Եվրոպայում առաջնային հիվանդացությունը կհասնի 2.5/100 000։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ ՑՍ-ն առավել հաճախ զարգանում է երիտասարդ, աշխատունակ տարիքի անձանց շրջանում։ Ախտորոշման միջին տարիքը կազմում է 32, իսկ հիվանդացության առավել բարձր ցուցանիշները դիտվում են 30–34 տարեկանների շրջանում։ Ներկայումս հիվանդությունը զբաղեցնում է երրորդ տեղը աշխատունակ բնակչության ծանր հաշմանդամության պատճառների շարքում։ Միաժամանակ, վերջին տարիներին նկատվում է նաև մանկական ՑՍ-ի դեպքերի աճ․ պացիենտների մինչև 10%-ի մոտ առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս մինչև 18 տարեկանը։ Եթե 2013 թվականին աշխարհում գրանցվել էր մանկական ՑՍ-ի շուրջ 7 հազար դեպք, ապա ներկայումս դրանց թիվը մոտենում է 30 հազարի։

Կանայք հիվանդանում են տղամարդկանց համեմատ զգալիորեն ավելի հաճախ՝ մոտավորապես 2–3 անգամ։ Միջին հաշվով կանանց շրջանում տարածվածությունը կազմում է 32.3/100 000, մինչդեռ տղամարդկանց շրջանում՝ 15.6, իսկ որոշ երկրներում այդ հարաբերակցությունը հասնում է 4։1-ի։

Հիվանդության տնտեսական բեռը չափազանց մեծ է․ միայն ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում մեկ պացիենտի բուժման և խնամքի ծախսերը տատանվում են 463-ից մինչև 58 616 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ պայմանավորված աշխատունակության կորստով և մշտական խնամքի անհրաժեշտությամբ։ Համարժեք բուժման բացակայության պայմաններում ՑՍ-ը կարող է պացիենտի կյանքի տևողությունը կրճատել 8–12 տարով՝ ընդհանուր պոպուլյացիայի համեմատ։

Չնայած ՑՍ-ի առաջացման պատճառները դեռևս ամբողջությամբ պարզաբանված չեն, գիտնականները հիվանդությունը համարում են բազմագործոն։ Ռիսկի շուրջ 40%-ը պայմանավորված է գենետիկ նախատրամադրվածությամբ, մասնավորապես՝ HLA համակարգի որոշ գեների տարբերակներով։

• Ռիսկի հիմնական գործոններից են նաև՝

վիտամին D-ի պակասը՝ արևային ճառագայթման պակասի հետևանքով․ արևի լույսի անբավարար ազդեցությունը հիվանդության զարգացման ռիսկը բարձրացնում է մոտ 1.7 անգամ։ Եթե անձը մինչև 15 տարեկանը ցածր ռիսկի գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկի գոտի, ապա ձեռք է բերում ընդունող երկրի ռիսկային մակարդակը

• վիրուսային վարակները, հատկապես Էպշտեյն–Բարրի վիրուսը

քրոնիկական սթրեսը

• ծխախոտի օգտագործումը, որը խթանում է պրոբորբոքային ռեակցիաները։ ՑՍ-ի բոլոր դեպքերի 13.1%-ը ուղղակիորեն կապված է ծխելու հետ, մինչդեռ նախկին ծխողների մոտ այդ ռիսկը նվազում է մինչև 0.6%։

Հիվանդության ընթացքը յուրաքանչյուր պացիենտի մոտ անհատական է։ Մոտ 85–90% դեպքերում հիվանդությունը սկսվում է ռեցիդիվող-ռեմիտացվող ձևով, որի դեպքում սրացումների շրջանները փոխարինվում են մասնակի կամ ամբողջական վերականգնմամբ։ Սակայն բուժման բացակայության պայմաններում նման պացիենտների շուրջ 80%-ի մոտ 20 տարվա ընթացքում զարգանում է երկրորդային-պրոգրեսիվ ձևը, երբ հաշմանդամությունն աստիճանաբար խորանում է նույնիսկ ակնհայտ սրացումների բացակայության պայմաններում։ Մոտ 10–15% պացիենտների մոտ զարգանում է առաջնային-պրոգրեսիվ ձևը, որի դեպքում վիճակի վատթարացումը սկսվում է հիվանդության սկզբից՝ սովորաբար 40 տարեկանից հետո։ Առավել հազվադեպ է պրոգրեսիվ-ռեցիդիվող ձևը։

Ներկայումս մասնագետները կարծում են, որ պրոգրեսիվող հաշմանդամության հիմնական պատճառը ոչ միայն հիվանդության սրացումներն են, այլև մշտական թաքնված բորբոքումն ու նյարդային հյուսվածքի աստիճանական դեգեներացիան, որոնք շարունակվում են նույնիսկ ռեցիդիվների միջև ընկած ժամանակահատվածում։

ՑՍ-ի ախտանիշները բազմազան են և կախված են նյարդային համակարգի ախտահարված հատվածներից։ Պացիենտների մոտ կարող են դիտվել տեսողական խանգարումներ, վերջույթների թուլություն, շարժումների կոորդինացիայի խանգարումներ, մկանային սպաստիկություն, միզարձակման խանգարումներ, ինչպես նաև Լերմիտի բնորոշ ախտանիշը՝ ողնաշարի երկայնքով էլեկտրական հոսանքի անցման զգացողությունը։

Ոչ պակաս ծանր են նաև հիվանդության «անտեսանելի» դրսևորումները։ Պացիենտների մեծ մասը տառապում է արտահայտված քրոնիկական հոգնածությամբ։ Հիվանդների 63%-ի մոտ արձանագրվում է քրոնիկական ցավ, իսկ 27%-ի մոտ՝ նեյրոպաթիկ ցավ՝ պայմանավորված նյարդային համակարգի ախտահարմամբ։ Կոգնիտիվ խանգարումները հանդիպում են պացիենտների 44–75%-ի մոտ և արտահայտվում են հիշողության, ուշադրության և մտածողության արագության վատթարացմամբ։ Հիվանդության երկրորդային-պրոգրեսիվ ձևի անցման դեպքում նման խանգարումների ռիսկը կրկնապատկվում է։ Բացի այդ, պացիենտների շրջանում հաճախ հանդիպում են ուղեկցող սիրտանոթային հիվանդություններ․ զարկերակային գերճնշումը արձանագրվում է հիվանդների 18.2%-ի, դիսլիպիդեմիան՝ 11.5%-ի, իսկ շաքարային դիաբետը՝ 5.4%-ի մոտ։

Ախտորոշման հիմնական մեթոդներն են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, ողնուղեղային հեղուկում օլիգոկլոնալ հակամարմինների հայտնաբերումը, ինչպես նաև լրացուցիչ մեթոդներ՝ օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիան և տեսողական հարուցված պոտենցիալների հետազոտությունը։

Չնայած այն հանգամանքին, որ ՑՍ-ը ներկայումս լիովին բուժելի չէ, ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս արդյունավետ վերահսկել հիվանդության ընթացքը։ Սրացումների բուժման նպատակով կիրառվում են կորտիկոստերոիդներ, որոնք ճնշում են բորբոքումն ու իմունային համակարգի պաթոլոգիական ակտիվությունը։ Բուժման նոր մեթոդների շարունակական զարգացումը միլիոնավոր պացիենտների համար ստեղծում է երկարատև ռեմիսիայի, սրացումների նվազեցման և կյանքի որակի պահպանման հույս։

Հետևեք մեզ՝ այստեղ

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»