Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանն ու Իրանը հարաբերությունների զարգացման որևէ սահմանափակում չունեն. կարծիքներ գիտաժողովից

МЕЖДУНАРОДНОЕ

Թեհրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի արտաքին քաղաքականության մեջ աշխուժություն է նկատվում, և այդ տեսանկյունից Հայաստանը՝ որպես Իրանի դարավոր հարևան ու բարեկամ պետություն, մեծ ներուժ ունի՝ իր ուրույն դերակատարությունն ունենալու տարածաշրջանային զարգացումներում: Այս հարցում համակարծիք են ինչպես հայ, այնպես էլ իրանցի պաշտոնյաներն ու փորձագետները:

Այս և հայ-իրանական հարաբերությունների անցյալին, ներկային ու ապագային առնչվող արդիական այլ հարցերի մեծ շրջանակ է ներառված փետրվարի 18-ին Երևանի պետական համալսարանում անցկացվող «Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն. համագործակցության 25 տարին» խորագրով մեկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում:

Գիտաժողովին մասնակցող հայ մասնագետների կարծիքով, Հայաստանը Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր տարանցիկ միջանցք կարող է հանդիսանալ: Այս համատեքստում մեծապես կարևոր է ծանոթանալ նաև հենց իրանցի մասնագետների կարծիքին, հասկանալ, թե նրանք ինչ հնարավորություններ են տեսնում հայ-իրանական հարաբերությունների սերտացման հարցում: Մասնավորապես, նման կարծիք հայտնեց ԵՊՀ իրանագիտությանամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Նա հիշեցրեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ նախկինում արտահայտած համոզումը, որ Հայաստանը՝ որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր, և Իրանը՝ որպես մահմեդական երկիր, եզակի հարևաններ են, ունեն օրինակելի հարաբերություններ, և դա առավելություն է երկու կողմի համար էլ:

Հայ-իրանական հազարամյա կապերի կարևորությանն ու ամուր հիմքերին և ներկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորություններին անդրադարձան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Իրանում մշակույթի և իսլամի հետ կապերի կազմակերպության ղեկավար Աբուզար Էբրահիմին, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և այլք:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, խոսելով երկու երկրների ու ժողովուրդների միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունների մասին, նշեց, որ համալսարանը անմասն չի մնացել դրանց խորացման հարցում: Հայ-իրանական գիտակրթական համագործակցությունը լավ հիմքեր ունի, տեղի են ունենում բարձր մակարդակի պատվիրակությունների փոխայցեր, գործում են ուսանողների փոխանակման ու գործակցության ծրագրեր, լավ համագործակցություն կա ԵՊՀ-ի և Թեհրանի, Թավրիզի ու այլ համալսարանների միջև: «Համալսարանի իրանագիտության ամբիոնն այս առումով եզակի նշանակություն ունի, այն ողջ տարածաշրջանում իրանագիտության կարևորագույն կենտրոններից է»,- ընդգծեց Արամ Սիմոնյանը:

Իր հերթին անդրադառնալով ընթացող գիտաժողովի կարևորությանը՝ իրանական պատվիրակության ղեկավար Աբուզար Էբրահիմին համապարփակ ներկայացրեց հայ-իրանական դարավոր մշակութային կապերի պատմությունն ու բերեց ուշագրավ օրինակներ: «Կինոյի, թատերական արվեստի, նաև ճարտարապետության ոլորտներում իրանցի բազմաթիվ արվեստագետներ ընդօրինակել են 20-րդ դարի սկզբի հայ արվեստագետներին: Իրանահայ մշակույթի գործիչները նաև աշխարհին Իրանի մշակութային ժառանգությունը ներկայացնող մունետիկներ էին և այժմ ներշնչանքի աղբյուրներ են իրանցիների հ ամար»,- ընդգծեց պաշտոնյան:

Խոսելով իրանահայ համայնքի դերակատարության մասին՝ Էբրահիմին նշեց նաև, որ իր գոյության շուրջ չորսդարյա պատմության մեջ այն մշտապես համակեցության լավագույն օրինակ է եղել բազմազգ Իրանում: Մյուս կողմից Իրանական պետությունը հոգ է տանում հայ համայնքի իրավունքների պաշտպանության և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար: «Հայ-իրանական հարաբերությունները պատմության մեջ ունեցել են թարմության նորանոր դրսևորումներ և ապագայում ունեն լուսավոր հեռանկարներ»,- նշեց նա:

Տարածաշրջանային հարաբերությունների համատեքստում հայ-իրանական գործակցության խորացման անհրաժեշտության մասին խոսեց նաև դեսպան Սեյեդ ՔազեմՍաջադին: Նա շեշտեց, որ միջպետական հարաբերություններում որևէ քաղաքական խնդիր չկա, սակայն գոհացուցիչ չէ երկու երկրների առևտրաշրջանառության ներկա մակարդակը: Ըստ դեսպանի՝ տնտեսական ոլորտում ևս երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման լավ նախադրյալներ կան, և այս առումով մեծ ներուժ կա նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Տնտեսական ոլորտում նախատեսվող կարևոր նախաձեռնություններից դեսպանն իր խոսքում առանձնացրեց Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչպես նաև Հայաստանի հարավում առևտրային կենտրոնի բացումը, որը թույլ կտա ավելացնել առևտրաշրջանառության ծավալները:

Դեսպան Սաջադին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանից դեպի Հայաստան էլեկտրաէներգիայի դիմաց գազի մատակարարման պայմանագրի շրջանակում համագործակցության հարցին, պատասխանեց, որ փորձ է արվում այդ շրջանակում ընդլայնել Իրանի և Հայաստանի միջև գործակցությունը: «Մենք հարևան երկրներ ենք և որևէ սահմանափակում չունենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով: Վերջին ժամանակահատվածում ակտիվացել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերը, մոտ ապագայում ականատես կլինենք երկու երկրների հարաբերությունների առավել ընդլայնմանը: Կարծում եմ, որ երկու երկրները կօգտվեն միմյանց հնարավորություններից»,-ասաց դեսպանը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հնարավորություններին՝ դեսպանը նշեց միայն, որ հայկական կողմից տրանսպորտի և կապի, և իրանական կողմից ճանապարհների և քաղաքաշինության նախարարները բանակցել են այդ հարցի շուրջ: Նա կրկին հաստատեց նախկինում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշած տեղեկությունը, թե մոտ ապագայում նախատեսվում է Իրանից փորձագետների և մասնագետների այցելություն Հայաստան՝ տեղում նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը և անհրաժեշտ հանգամանքները ուսումնասիրելու նպատակով:

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян