ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոնալդ Թրամփն Իլհամ Ալիևին հուշագիր է հղել 2025 թվականի օգոստոսի 8-ի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին՝ «Իլհա՛մ, դուք հիասքանչ եք» գրառումով։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ և չպետք է խոչընդոտի Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։
Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին և բարձր է գնահատել այդ քայլը։
«Մեծարգո նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ որպես հիշատակի նվեր ինձ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման երկարաձգման մասին հուշագիրը հղելու համար, որն ուղեկցվում էր Ձեր անձնական մակագրությամբ և բարի խոսքերով։ Ես բարձր եմ գնահատում և մեծ արժեք եմ տալիս Ձեր այս ուշադիր քայլին»,- գրել է Ալիևը X-ի իր էջում:
Հետևեք մեզ՝ այստեղ



