Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մարտական գործողությունների ակտիվացման պատճառով: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
«Հաշվի առնելով Լիբանանում սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակումը և նկատի ունենալով, որ Լիբանանը եղել է հրադադարի նախապայմաններից մեկը, և այժմ այդ հրադադարը խախտվել է բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, իրանական բանակցային խումբը դադարեցնում է երկխոսությունները և տեքստերի փոխանակումը միջնորդի միջոցով։
Իրանցի պաշտոնյաներն ու բանակցողներն ընդգծել են Գազայում և Լիբանանում սիոնիստական ռեժիմի բանակի ագրեսիվ ու վայրագ գործողությունների անհապաղ դադարեցման և Լիբանանի բռնազավթված տարածքներից ռեժիմի ամբողջական դուրսբերման անհրաժեշտությունը։ Քանի դեռ այս հարցում Իրանի և դիմադրության տեսակետը չի ապահովվել, որևէ երկխոսություն չի լինելու։
Բացի այդ, դիմադրության ճակատն ու Իրանն իրենց օրակարգում ներառել են Հորմուզի նեղուցի ամբողջական փակման և այլ ռազմաճակատների, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ակտիվացման վճռականությունը՝ սիոնիստներին և նրանց հովանավորներին պատժելու նպատակով»,- գրված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ



