Նոր Նորք վարչական շրջանում բակերը լցված են կեղտաջրով. բնակիչները բողոքում են «Վեոլիա ջուր»-ից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 53 և հարակից շենքերի բակերն ու խաղահրապարակները լցված են կեղտաջրով:
Shamshyan.com-ի տեղեկություններով 30 տարի է բնակիչները այս խնդրի առջև են կանգնած, բայց վերջին ամիսներին էլ ավելի է իրավիճակը սրվել։ Դիտահորերի խցանման պատճառով կեղտաջուրը լցվում է շենքերի բակեր ու խաղահրապարակ, ու հարցի վերջնական լուծում այդպես էլ չեն տեսնում։
«Դիմել ենք Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանի աշխատակազմ, «Վեոլիա ջուր», երեկ էլ ենք անգամ դիմել «Վեոլիա ջուր», խոստացել էին, որ այսօր առավոտյան ժամը 9-ին մասնագետները կմոտենան, բայց դեռ չկան։ Ամբողջ կեղտաջուրը լցվում է ծառերի արմատների մեջ ու չգիտես՝ էդ ծառերը կմնա՞ն, թե՞ կչորանան։ Օրերը որ ավելի տաքացան, դուռ ու լուսամուտ չենք համարձակվի բացել, էլ չենք ասում երեխաները չեն էլ կարող խաղահրապարակում խաղալ»,- ասում են բնակիչները:
Հետևեք մեզ՝ այստեղ



