Ереван, 04.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ria.ru–ն «Հայաստանը հույս ունի լուծել իր խնդիրներն Ադրբեջանի օգնությամբ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը զգուշացրել է՝ գազի, ինչպես նաև նավթամթերքի և ադամանդի արտոնյալ մատակարարումների մասին 2013 թվականին կնքված պայմանագիրը կարող է դադարեցվել, եթե Հայաստանը շարունակի իր անցումը ԵԱՏՄ-ից դեպի ԵՄ։ Հնարավոր չի լինի լինել երկու կողմում, հարկ կլինի ընտրել։ Որպես ԵՄ անդամ՝ Հայաստանի համար անհնար է առանց մաքսատուրքի ստանալ եվրոպական ապրանքներ, ապա ազատորեն վերավաճառել դրանք ԵԱՏՄ երկրներին առանց որևէ մաքսատուրքի։ Նախ՝ դա աշխարհաքաղաքական անհեթեթություն է։ Երկրորդ՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը և ԵԱՏՄ մյուս երկրները մաքսատուրքերի բացակայության պատճառով վատթարացնեն իրենց սեփական արտադրողների վիճակը։ ԱՄՆ-ը պատերազմներ է մղում մաքսատուրքերի շուրջ ամերիկացի արտադրողներին աջակցելու համար, իսկ Հայաստանին խնդրում է մոռանալ սեփական արդյունաբերության և գյուղատնտեսության շահերի մասին։ Վերջապես, ի՞նչ իմաստ ունի, որ Ռուսաստանը շարունակի Հայաստանին գազ և նավթամթերք վաճառել շուկայականից ցածր, գերցածր գներով, եթե նա խախտում է ԵԱՏՄ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները:

Հայաստանը գազ է ստանում 177 դոլարով հազար խորանարդ մետրի համար: Նման գինն աննախադեպ է աշխարհում, բացառությամբ Ռուսաստանի և Բելառուսի: Օրինակ՝ Չինաստանը պատրաստ է երկարատև բանակցային պայքար մղել նման ցածր գների համար: Բայց Հայաստանը վաղուց է շահել այդ մրցանակը և ինչ-ինչ պատճառներով այլևս չի գնահատում այն: Եվրամիությունում հազար խորանարդ մետր գազն այժմ արժե ավելի քան երեք անգամ թանկ՝ 560 դոլար: Եղել են ժամանակաշրջաններ, երբ գազի գինը հասել է մի քանի հազար դոլարի, և չկան երաշխիքներ, որ դա այլևս երբեք չի կրկնվի: Կա դժգոհություն, որ Ռուսաստանում և Բելառուսում գազն ավելի էժան է, իսկ հայերին նեղացնում են: Բայց դրանք անիմաստ մանիպուլ յացիաներ են: Հայաստանի համար գազի գինը ներառում է ավելի երկար և թանկ մատակարարման ուղի, այդ թվում՝ Վրաստանի տարածքով գազի տարանցման արժեքը, որն, ի դեպ, նույնպես ստանձնել է Ռուսաստանը։

Պայմանագրի խզումը ոչ միայն կհանգեցնի նրան, որ Հայաստանը գազ կստանա շուկայական գներով, այլ նաև նման շրջադարձը կարող է հանգեցնել Ռուսաստանից գազի մատակարարման լիակատար դադարեցման։ Ինչո՞ւ։ «Գազպրոմ Արմենիան», որը «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, պատասխանատու է ներմուծվող գազի գնման և հայ սպառողներին մատակարարման համար։ Եթե նա ստիպված լինի Ռուսաստանից գազ գնել ավելի բարձր գնով, քան ներկայիս մատչելին է, ապա արդյունաբերության և հանրապետության բնակչության համար սակագները պետք է բարձրանան, ինչը ակնհայտորեն դժվար քայլ է Հայաստանի իշխանությունների համար. դա կարող է հանգեցնել սոցիալական բողոքների։ Կա լուծում. Հայաստանը, որպես պետություն, բյուջեից ծածկում է գնման և վաճառքի գների տարբերությունը: Բայց միայն տեղական գնահատականներով, դա կպահանջի մոտ 400 միլիոն դոլար։ Իսկ որտեղի՞ց աղքատացած Հայաստանը կգտնի այդ գումարը։ Եվրամիությունը, հավանաբար, պատրաստ չի լինի վճարել նման անհարմարությունների համար։ Դա նշանակում է, որ «Գազպրոմը» ստիպված կլինի դադարեցնել «Գազպրոմ Արմենիային» գազի մատակարարումը՝ ընկերությանը վնասներից և սնանկացումից պաշտպանելու համար։ Ի պատասխան՝ Երևանը կարող է ազգայնացնել ընկերությունը, ինչը վերջնականապես կդադարեցնի Ռուսաստանից այդ երկիր գազի մատակարարումները։

Ինչի՞ վրա է հույսը դնում Հայաստանը։ Նա հույսը դնում է ադրբեջանական գազի վրա, այն էլ՝ արտոնյալ, այլ ոչ շուկայական գներով։ Տրամաբանությունը պարզ է. եթե Վրաստանն այդ գազը ստանում է ցածր գներով, ապա ինչո՞ւ պետք է հայերը ավելի վատ վիճակում լինեն։ Բայց դա բացարձակապես անիրատեսական սցենար է։ Նախ՝ Ադրբեջանը Հայաստանի համար պահեստային գազ չունի։ Երկրորդ՝ Բաքուն իր գազը Թուրքիային և Եվրոպային վաճառում է շուկայական գներով, որոնք ներկայում երեք անգամ ավելի բարձր են, քան հայերը վճարում են Մոսկվային։ Ավելին, եվրոպացիները ցանկանում են ավելի շատ մատակարարումներ Ադրբեջանից, որի արտադրությունը սահմանափակ է։ Այսպիսով, ո՞րն է Բաքվի համար ավելի շահավետ՝ շուկայական գներով գազի նոր ծավալներ մատակարարե՞լ Եվրոպային, թե՞ մատչելի գներով՝ Հայաստանին։ Պատասխանն ակնհայտ է։

Ինչ վերաբերում է Վրաստանին, որն իսկապես ադրբեջանական գազ է ստանում արտոնյալ գներով, կա հայտնի «բայց»-ը։ Վրաստանը ադրբեջանական գազի ամենամեծ տարանցիկ երկիրն է. առանց նրա Թուրքիա և Եվրոպա մատակարարումներ չէին լինի։ Հետևաբար, Բաքվին անհրաժեշտ է Թբիլիսիի հավատարիմ վերաբերմունքը հարուստ եվրոպական երկրներ արտահանումից գումար վաստակելու համար։ Իսկ ի՞նչ կարող է Հայաստանը տալ Բաքվին արտոնյալ գների դիմաց։ Մեծ հարց է։ Ավելին, Ադրբեջանը Վրաստանին իր ամբողջ գազը չի վաճառում արտոնյալ գնով, միայն փոքր քանակությունը. վրացիները մնացածը գնում են շուկայական գներով։

Երևանի հույսերը՝ իրանական գազի հետ կապված, նույնպես կախված են օդում։ Հայաստանը գազ է գնում Իրանից, բայց նախ՝ փոքր քանակությամբ, և երկրորդ՝ դա շուկայական գործարք չէ, այլ էներգետիկ ռեսուրսների փոխանակում: Միևնույն ժամանակ, Իրանն ինքը հյուսիսում ջեռուցման սեզոնի ընթացքում տառապում է գազի պակասից և նույնիսկ բանակցություններ է վարում Ռուսաստանից գազի մատակարարման շուրջ։ Անգամ չխոսենք այն մասին, որ հիմա Թեհրանի առաջնահերթությունը սեփական աշխարհաքաղաքական և ռազմական խնդիրներն են։

Այսպիսով, Երևանը, անկախ նրանից՝ ուր կնայի, գազի այլընտրանքային մատակարարումների առումով փակուղում է։ Չկա որևէ տարբերակ, որն ընդունելի կամ նույնիսկ համեմատելի լինի ներկայիս իրավիճակի հետ։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին միջազգային ասպարեզում մենք տեսել ենք բազմաթիվ օրինակներ, երբ ազգային շահերի պրագմատիկ նկատառումները զոհաբերվել են քաղաքական ձգտումների համար։ Հայաստանը պետք է որոշի՝ արդյո՞ք պատրաստ է դառնալ այդ ուսանելի ցանկի ևս մեկ կետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуИсторическая память и современные рубежи: в Ереване состоялась премьера документального фильма «Граница»30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем Республики