Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անհավանական է, որ Սիրիայում զինադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում կիրականացվեն

БЛОГ

Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թերևս անհավանական է, որ Սիրիայում զինադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում կիրականացվեն այդ երկրում ծայր առած ռազմական դիմակայության մասնակիցների կողմից, քանի որ կրակի դադարեցման պայմաններում նախագահ Ասադի վարչախմբի պահպանումը Դամասկոսում հավասարազոր կլինի Դամասկոս-Մոսկվա-Թեհրան կոալիցիայի հաղթանակին: Այս եռամիության նմանօրինակ հաղթանակը լրջագույն խնդիրների առջև կկանգնեցնի Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Պրսից ծոցի մեծ ու փոքր միապետություններին, ինչպես նաև կարող է մեծ գլխացավանք դառնալ Իսրայելի համար:

Վերջիններիս համար առավել նախընտրելի տարբերակը կլինի Սիրիայի և Իրաքի ներկայիս տարածքների մի մասում տեղի սուննի ազրաբների կողմից մի այնպիսի նոր ինքնիշխան պետության հռչակումը, որն ի սկզբանե թշնամական դիրքորոշում կունենա շիա իսլամի հովանավոր Թեհրանի ու Բաղդադի, ինչպես նաև ալավիների առաջնորդ նախագահ Ասադի հանդեպ: Եթե դա տեղի ունենա, ապա կտրուկ կնվազի պաշտոնական Թեհրանի ազդեցությունը Սիրիայում և Լիբանանում, ինչը կհանգեցնի նաև նրա կողմից Իսրայելի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների ձևավորման ու գործնական իրականացման կարողունակության էական սահմանափակմանը: Սակայն սուննի դավանանքի բացարձակ գերակայությամբ և, հավանաբար, կառավարման եղանակի առումով, իսլամական կրոնապետություն հանդիսացող այդ նոր կազմավորման ստեղծումը վտանգավոր է Թեհրանի համար ոչ միայն այն պատճառով, որ դրա գոյությունն իսկ նկատելիորեն կկրճատի վերջինիս ռազմաքաղաքական ակտիվությունը սիրիական, լիբանանյան և իսրայելական ուղղությունների վրա:

Բանն այն է, որ Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի, կարևոր և, հավանաբար, անխուսափելի հետևանքներից մեկն էլ այն է լինելու, որ նույն Սիրիայի և Իրաքի քրդաբնակ շրջանների միավորման ճանապարհով կարող է տեղի ունենալ նաև քրդական անկախ պետության հռչակումը: Սա էլ, իր հերթին, կհանգեցնի ՔԲԿ-ի առաջնորդությամբ ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում անկախության համար զինված պայքար մղող թուրքաբնակ քրդերի դիրքերի ուժեղացմանը, ինչը կպարտադրի պաշտոնական Անկարային, սիրիական ճգնաժամի հետ կապված խնդիրները լուծելու փորձերին զուգահեռ, զբաղվել նաև բուն Թուրքիայում քրդերի անջատողական նկրտումներից բխող վտանգները հարևան Իրանի հյուսիսային և հյուսիս-արևելելյան շրջաններում բնակվող էթնիկ թյուրքերի և քրդերի անջատողական ձգտումներն ակտիվացնելու միջոցով չեզոքացնելու խնդրով:

Այսինքն, պաշտոնական Թեհրանի համար սիրիական ճգնաժամի համատեքստում կրած պարտությունը ոչ միայն կհանգեցնի մերձմիջերկրածովյան շրջանում առ այսօր ունեցած շոշափելի ազդեցության կորստին և Միջերկրական ծովի առափնյա շրջաններից մինչև Պարսից ծոցը ձգվող, այսպես կոչված, շիա միասնական գոտու քայքայմանն ու դրա առանձին հատվածների լիակատար կղզիացմանը, այլև հղի կլինի Իրանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը սպառնացող ռիսկերով ու երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված առարկայական սպառնալիքների առաջացմամբ:

Այս համատեքստում Սաուդյան Արաբիայի կողմից նախաձեռնված բազմազգ՝ հարյուր հազարավոր զինծառայողների մասնակցությամբ և հսկայական քանակությամբ տանկերի, ռազմական օդանավերի և այլ տեխնիկայի ներգրավմամբ, աննախադեպ զորախաղերը կարելի է դիտարկել , որպես պաշտոնական Թեհրանին ուղղված նախազգուշացում առ այն, որ Էր-Ռիադն ու իր դաշնակիցները Սիրիայի հարցում լուրջ են տրամադրված և իրենց նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնի:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%