Մոսկվայից վատ լուր ստացած Փաշինյանը նոր խոստումներ է բաժանում
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 1-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվեց բարեկամական և կառուցողական մթնոլորտում։ Սակայն կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցի ավարտից հետո վարչապետի տրամադրությունն այնքան էլ դրական չի եղել։
Մեր զրուցակիցների պնդմամբ՝ Ռուսաստանի նախագահը զրույցի ընթացքում պահպանել է կոռեկտ և դիվանագիտական տոն, շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրը, ինչն արձանագրվել է նաև պաշտոնական հաղորդագրություններում։ Սակայն, երբ քննարկման թեման հասել է ԵԱՏՄ–ԵՄ հարաբերություններին և Հայաստանի հնարավոր ընտրությանը, ռուսական կողմը, ըստ նույն աղբյուրների, վերահաստատել է նախկինում հնչեցված դիրքորոշումները՝ կիրառելով դիվանագիտական, բայց բավականին հստակ ձևակերպումներ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հեռախոսազրույցից անմիջապես հետո վարչապետը տնտեսական բլոկի պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ ստեղծված իրավիճակից հնարավոր ելքեր գտնելու ուղղությամբ։ Աղբյուրների գնահատմամբ՝ իշխանություններում մտավախություն կա, որ հայկական արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրները մոտ ապագայում չեն լուծվելու, իսկ որոշ դեպքերում կարող են նույնիսկ խորանալ։
Այս ֆոնին վերջին օրերին Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ հայկական արտադրանքի համար այլընտրանքային շուկաներ են որոնվում, այդ թվում՝ եվրոպական ուղղությամբ։ Միաժամանակ իշխանությունները վստահեցնում են, որ առկա խնդիրները կառավարելի են և լուծումներ կգտնվեն։
Սակայն իշխանությունների քննադատները պնդում են, որ նման հայտարարությունները դեռևս գործնական արդյունքներով չեն հիմնավորվել և առավելապես ուղղված են հասարակական դժգոհությունները մեղմելուն։ Նրանց կարծիքով՝ արտահանման շուկաների արագ վերակողմնորոշումը չափազանց բարդ գործընթաց է, իսկ ներկայացվող լավատեսական գնահատականները կարող են ավելի շատ նախընտրական բնույթ կրել, քան արտացոլել իրական տնտեսական հնարավորությունները։
Արդյունքում, արտահանման խնդիրների շուրջ քննարկումները շարունակում են մնալ քաղաքական օրակարգի կենտրոնում՝ հատկապես ընտրական գործընթացների նախաշեմին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



