46-ամյա կինը սիրեկանին համոզել էր սպանել ամուսնուն՝ ապահովագրության գումարը ստանալու համար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականի սեպտեմբերին երկու տղամարդ ներխուժել էին Էթել և Քրիստոֆեր Միլսերի տուն։ Նրանք հարձակվել էին Քրիստոֆերի վրա և փողոցում ծեծի ենթարկել նրան։ Սակայն տղամարդը կարողացել էր դիմադրել հարձակվողներին, ինչից հետո նրանք փախուստի էին դիմել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կարճ ժամանակ անց ձերբակալել էին կասկածյալներին։ Պարզվել էր, որ նրանք 46-ամյա Գերեյնթ Բերին և 47-ամյա Սթիվեն Թոմասն են։ Հետաքննության ընթացքում նաև պարզվել էր, որ Բերին 2024 թվականի հունիսից սիրային հարաբերությունների մեջ է եղել Էթել Միլսի հետ։
Ըստ քննության տվյալների՝ Էթելը սիրեկանին համոզել էր բեմադրել զինված կողոպուտ, որի ընթացքում նախատեսվում էր սպանել Քրիստոֆերին։ Կնոջ նպատակը ամուսնու մահից հետո նրա կյանքի ապահովագրության գումարը ստանալն էր։
Past.am-ի տեղեկություններով՝ ապահովագրական հատուցման չափը կազմել է 124 հազար ֆունտ ստեռլինգ։
Հետևեք մեզ՝ այստեղ



