«Ես իմ կամքով եմ հեռացել թատրոնից». Աննա Մանուչարյանը հեռացել է Ստանիսլավսկու թատրոնից
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Աննա Մանուչարյանը հեռացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից:
«7 տարի անց ես այլևս Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի չեմ: Ես իմ կամքով եմ հեռացել թատրոնից: Որոշում, որը հեշտ չի տրվել, բայց որի հասունացման ճանապարհը եղել է շատ երկար ու մտածված: Դեռ ուսանողական տարիներին ռուսական թատրոն ընդունվելը եղել է իմ երազանքը: Այս տարիների ընթացքում դա ուղղակի աշխատավայր չի եղել ինձ համար: Ինձ համար դա եղել է մի վայր, որտեղ ես հաղթահարել եմ իմ դժվարությունները, ունեցել եմ շատ երջանիկ ու ուրախ պահեր: Սակայն, կյանքում գալիս են պահեր, որ անգամ ամենամեծ սերը բավարար չէ նույն ճանապարհով շարունակելու համար: Երբեմն հասկանում ես, որ ժամանակն է շարժվելու նոր ճանապարհով, բացել կյանքի նոր էջ և ամենակարևորը՝ լինել ազնիվ ինքդ քեզ հետ: Այդ գիտակցմամբ էլ ընդունել եմ այս որոշումը: Բեմը մնում է կարևորագույն մասնիկը իմ կյանքի, առանց որի ես ինձ չեմ պատկերացնում: Ինձ դեռ կտեսնեք տարբեր ներկայացումներում»,- այս մասին դերասանուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
Ավելի վաղ, Աննան իր կյանքի դժվար փուլի, միայնակ մայրության ու ամուսնալուծության մասին, առաջին անգամ անկեղծացել էր Tert.am Life-ի «No ֆիլտր» հաղորդման շրջանակներում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ՝ այստեղ



