Լքված խանութում մարդու մարմին է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում վաղուց փակված խանութում հայտնաբերվել են 43-ամյա տղամարդու աճյունները, հաղորդում է Past.am-ը՝ հղում անելով Fox 5-ին։
Մարդու մնացորդները հայտնաբերվել են այն ժամանակ, երբ աշխատակիցը լքված շենքում ստուգում էր ջրի հնարավոր արտահոսքը։ Հետագայում պարզվել է, որ դրանք պատկանում են 43-ամյա Ջեյմս Քոնելին։ Նախնական տվյալներով՝ նա մահացել է մայիսի 9-ին կամ 10-ին։
Ոստիկանության տվյալներով՝ 34-ամյա Մայք ԴեԱնջելո Գարները կարող է առնչություն ունենալ Քոնելի մահվան հետ։ Նրան մեղադրանք է առաջադրվել դեպքի հանգամանքները թաքցնելու համար։
Թե իրականում ինչ է տեղի ունեցել խանութում գտնվող երկու տղամարդկանց միջև և ինչ հանգամանքներում է մահացել Քոնելը, առայժմ հայտնի չէ։ Իրավապահները շարունակում են հետաքննությունը։
Հարազատների խոսքով՝ Քոնելը բացառիկ խելացի, առատաձեռն և կարեկից մարդ էր, որի կորուստը մեծ ցավ է պատճառել ընտանիքին և մտերիմներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



