«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով պարտվել է «Ժետիսու»-ին
СПОРТԱնթալիայում մարզումային հավաք անցկացնող «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցել է Ղազախստանի «Ժետիսուի» հետ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատարը պարտություն է կրել նվազագույն հաշվով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, ղազախական թիմին հաջողվել է հաշիվը բացել արդեն 7-րդ րոպեին: Հետագայում երեւանցիներն ստեղծել են գոլ խփելու մի քանի իրական պահեր, մինչդեռ մրցակիցը՝ ոչ: Ալաշկերտցիներից մոտ էին հաջողությանը Խորեն Վերանյանը, Հեբեր Արաուխոն, Միհրան Մանասյանը՝ երկու անգամ, սակայն հաշիվն այդպես էլ մնացել է անփոփոխ:
Փետրվարի 21-ին «Ալաշկերտը» կհանդիպի Լիտվայի «Սուդուվա» թիմի հետ:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



