Հայաստանի կանանց ազգային հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի 2027 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարի C լիգայի 6-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Ղազախստանի ընտրանու հետ:
Մեր ընտրանու կազմում խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց Սվետլանա Ղարագյոզյանը: Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց խուսափել պարտությունից. 70-րդ պատասխան գոլը խփեց խփեց Ամինա Բիբոսինովան:
Այս ոչ-ոքիից հետո Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը վաստակեց 1 միավոր և կորցրեց խմբից դուրս գալու բոլոր մաթեմատիկական հնարավորությունները:
Հաջորդ՝ վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի 3 օր անց՝ Վրաստանում մրցելով Բելառուսի հավաքականի հետ, որին նախորդ տուրում սեփական հարկի տակ զիջել էր 0-3 հաշվով:
Հետևեք մեզ՝ այստեղ



