Պաղպաղակի պատճառով 8-ամյա տղա է մահացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայի Օնտարիո նահանգի Օտտավա քաղաքից 8-ամյա Լիամ Գարլենդը տառապում էր կաթնամթերքի, ձվի և գետնանուշի նկատմամբ ծանր ալերգիայով։ Զբոսանքի ժամանակ մայրը նրան պաղպաղակ է գնել՝ նախապես համոզվելով, որ այն չի պարունակում կաթ և որդու համար վտանգավոր այլ բաղադրիչներ։
Սակայն պաղպաղակը համտեսելուց անմիջապես հետո տղան մորն ասել է. «Կարծում եմ՝ դրա մեջ կաթ կա»։
Շուտով նրա մոտ զարգացել է ծանր ալերգիկ ռեակցիա։ Բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է դեպքը՝ պարզելու, թե ինչպես են կաթնամթերքի հետքեր հայտնվել աղանդերի մեջ, որը, ըստ ներկայացված տեղեկատվության, պետք է անվտանգ լիներ ալերգիա ունեցող մարդկանց համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



