Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան
БЛОГԵրեկվա ընտրությունների միակ «ամենադրական», հույս ներշնչող կողմը արժանապատվություն ունեցող և մեծ մասնակցություն ցուցաբերած ՀԱՅԵՐՆ են. մեծագույն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ձեզ, որ կաք, ամենաքիչը հենց ձեզ համար արժե շարունակել ապրել ու պայքարել՝ ի ազատագրումն զավթված հայրենիքի։
Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պարտավոր են գնահատականներ տալ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի կատարած ընտրակեղծարարություններին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armeniaի արժեզրկմանն ու որպես անկախ մարմնի գործառույթների ոտնահարմանը (ԿԸՀ-ից ժամեր առաջ ընկած՝ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր միանձնյա հաղթանակի մասին)։
Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու՝ արդյոք ընդունելի է վերջին տասնամյակի մեծագույն խայտառակ խախտումներով և բառացի տեռորով ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը։
Այս ամենը պետք է ունենա իրավական հետևանքներ։ Հաշտվելն ու արդյունքներ ճանաչելը «փչացնելու» է ձեզ։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



