ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 հունիսի). Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հավատարմագրման միջազգային օր։
Ուրուգվայ՝ Հարավամերիկյան ֆուտբոլի օր։
Իտալիա՝ Հին հռոմեական Վեստալիայի տոն։
ԱՄՆ-ի Օկլահոմա՝ Տարեցների օր։
Ուգանդա՝ Ազգային հերոսների օր։
Ալանդյան կղզիներ՝ Ինքնավարության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1849 – Ստեղծվել է Երևանի նահանգը, որը կազմված է եղել Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտել են Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ։
1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Ալաշկերտի ճակատամարտը, որի արդյունքում ռուսական բանակը տակտիկական առավելություն է ստացել։
1925 – Ծնվել է կենսաֆիզիկոս Սպարտակ Հովհաննիսյանը։
1945 – Ծնվել է հայաստանցի սկավառականետորդ Ֆաինա Մելնիկը։
1960 – Վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Վիվանը։
1961 – Վախճանվել է նկարիչ Միքայել Արուտչյանը։
1976 – Վախճանվել է դերասան Դավիթ Մալյանը։
1978 – Ծնվել է լիբանանահայ երգչուհի Այլին Խաչատուրյանը։
1984 – Վախճանվել է ճարտարապետ Էդուարդ Սարապյանը։
1988 – Ծնվել է ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը։
2008 – Վախճանվել է շախմատային գրոսմայստեր Կարեն Ասրյանը։
2009 – Ամբողջությամբ կրելով դատավճռով սահմանված 1,5 տարվա ազատազրկման պատիժը՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը։
2010 – Հայաստանում մեկնարկել է վրաց գրականության շաբաթը, որի առթիվ Երևան է ժամանել վրաց գրողների պատվիրակություն։
2011 – Կարկուտը զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի մի քանի գյուղերի ցանքատարածություններին։
2017 – ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները, ըստ որի, իշխող Հանրապետականի 46 անդամի հետ նոր ավագանու կազմ է անցել նաև երկու ընդդիմադիր խմբակցություն՝ «Ելք»-ը՝ 14 անդամով, ու «Երկիր Ծիրանին»՝ 5 անդամով։
2018 – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով, որտեղ որոշվել է, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը հանդիսանում է արտաքին և բռնի միջամտությամբ պարտադրված հակականոնական գործողություն։
2019 – Հայաստանի 23 համայնքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
2024 – Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել մեծ հանրահավաք, որից հետո Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ եղել է երթ։
ԱՇԽԱՐՀ
53 – Հռոմի կայսր Ներոնը ամուսնացել է Կլավդիայի դստեր՝ Օկտավիայի հետ։
62 – Ներոնի հրամանով սպանվել է աքսորված Օկտավիան։
68 – Ինքնասպան է եղել Ներոնը։
721 – Թուլուզի ճակատամարտում Էդդի Մեծը ջախջախել է մավրերին։
1290 – Վախճանվել է Բեատրիչեն՝ Դանթե Ալիգիերիի սիրեցյալը։
1534 – Ժակ Քարտիեն հայտնաբերել է Սուրբ Լավրենտիոս գետը։
1672 – Ծնվել է ռուս նշանավոր կայսր Պետրոս Ա-ն։
1719 – Պետրոս Ա-ն Ռուսաստանը բաժանել է նահանգների և շրջանների։
1793 – Արգելվել է ստրուկների ներկրումը Վերին Կանադա։
1810 – Ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Օտտո Նիկոլայը։
1812 – Ծնվել է գերմանացի աստղագետ Յոհան Գալլեն։
1822 – ԱՄՆ-ում Չարլզ Գրեմը արտոնագրել է առաջին արհեստական ծնոտը։
1840 – Ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից մեկը՝ Ակակի Ծերեթելին։
1870 – Վախճանվել է անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքենսը։
1873 – Բացումից 16 օր անց Լոնդոնում հրդեհից ամբողջովին այրվել է Ալեքսանդրա պալատը։
1889 – Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվել է նրա հուշարձանը։
1934 – Լույս է տեսել Դոնալդ Դակի մասնակցությամբ առաջին մուլտֆիլմը։
1945 – Ծնվել է ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր Ջոնի Դեփը։
1959 – Ջուրն է իջեցվել բալիստիկ հրթիռներով զինված առաջին ամերիկյան սուզանավը՝ «Ջորջ Վաշինգտոնը»։
1967 – Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից գրավել է Գոլանի բարձունքները։
1967 – ԽՍՀՄ-ը խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։
2000 – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայում մտցրել է ուղիղ նախագահական կառավարում։
2002 – Մոսկվայի Մանեժնի հրապարակում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունից հետո տեղի է ունեցել ֆուտբոլային ֆանատների մասնակցությամբ ծեծկռտուք։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



