Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով չեղարկում են դեպի Դուբայ չվերթները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դուբայ և հակառակ ուղղությամբ թռիչքներ նախատեսող ուղևորները բախվել են չվացուցակների մասշտաբային փոփոխությունների հետ։ Մի շարք առաջատար միջազգային ավիաընկերություններ որոշում են ընդունել դադարեցնել, չեղարկել կամ հետաձգել չվերթների վերսկսումը Մերձավոր Արևելքում չդադարող լարվածության պատճառով, գրում է Gulf News-ը։
Ավիահաղորդակցության խափանումները, որոնք սկսվել են 2026 թվականի փետրվարի 28-ին հակամարտության սրման պահից, անդրադարձել են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի փոխադրողների վրա։ Դեպի Դուբայ որոշ երթուղիներով թռիչքները դադարեցված են ընդհուպ մինչև օգոստոս, սեպտեմբեր կամ մինչև ամառային սեզոնի հենց վերջը։ Հաստատված ամրագրումներ ունեցող ուղևորներին խստորեն խորհուրդ է տրվում օդանավակայան մեկնելուց առաջ ստուգել չվերթների կարգավիճակը ավիաընկերությունների կայքերում և հավելվածներում, քանի որ չվացուցակը կարող է փոփոխվել։
Ստորև ներկայացված են հիմնական փոփոխությունները միջազգային ուղղություններով.
-
Aegean Airlines. չեղարկել է դեպի Դուբայ և հակառակ ուղղությամբ չվերթները մինչև օգոստոսի 31-ը։
-
Air Canada. դադարեցրել է թռիչքները դեպի Դուբայ և Թել Ավիվ մինչև սեպտեմբերի 7-ը։
-
Cathay Pacific. սառեցրել է չվերթները դեպի Դուբայ և Ալ-Ռիադ (Էր Ռիադ) մինչև օգոստոսի 31-ը։
-
Singapore Airlines. երկարաձգել է Սինգապուր – Դուբայ երթուղով թռիչքների դադարեցումը մինչև հուլիսի 2-ը (ուղղում՝ մինչև օգոստոսի 2-ը)։
-
British Airways. տեղափոխել է մերձավորարևելյան մի շարք երթուղիների վերսկսումը։ Թռիչքները դեպի Դուբայ, Թել Ավիվ, Բահրեյն և Ամման դադարեցված են մինչև ամառային սեզոնի վերջ (վերսկսումը նախատեսված է հոկտեմբերի 25-ին)։ Սպասվում է, որ ավիաընկերությունը կվերադառնա այս ուղղություններ չվերթների կրճատված քանակով։
-
Virgin Atlantic. ժամկետից շուտ ավարտել է Լոնդոն-Դուբայ երթուղով թռիչքների իր սեզոնային ծրագիրը՝ դա կապելով տարածաշրջանում վերջին էսկալացիայի հետ։
Եվրոպական փոխադրողները կրճատում են իրենց ներկայությունը
Ամենալուրջ փոփոխություններն արձանագրվել են եվրոպական ավիաընկերություններում, որոնք ստիպված են վերաբաշխել իրենց կարողությունները Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանի օդային տարածքում պահպանվող ռիսկերի պատճառով։
-
Air France. ամբողջությամբ դադարեցրել է չվերթները դեպի Դուբայ և Բեյրութ մինչև հունիսի 17-ը։
-
KLM. դադարեցրել է թռիչքները դեպի Դուբայ մինչև օգոստոսի 2-ը, իսկ չվերթները դեպի Ալ-Ռիադ և Դամամ սառեցված են մինչև հուլիսի 12-ը։
-
Lufthansa, SWISS և ITA Airways. երկարաձգել են դեպի Դուբայ չվերթների դադարեցումը մինչև սեպտեմբերի 13-ը։
-
Lufthansa Group-ի խոշորագույն փոխադրողները (Lufthansa, SWISS, Austrian Airlines և Brussels Airlines). ամբողջությամբ չեղարկել են թռիչքները դեպի Աբու Դաբի, Ամման, Բեյրութ, Դամամ, Ալ-Ռիադ, Էրբիլ, Մասկատ և Թեհրան մինչև հոկտեմբերի 24-ը։
-
Eurowings (Lufthansa Group-ի բյուջետային դուստր ընկերությունը). դադարեցրել է թռիչքները դեպի Դուբայ, Աբու Դաբի և Ամման մինչև հոկտեմբերի 24-ը։
-
Wizz Air. սառեցրել է մայրցամաքային Եվրոպայից դեպի Դուբայ, Աբու Դաբի և Ամման բոլոր չվերթները մինչև սեպտեմբերի կեսերը, իսկ դեպի Մեդինա թռիչքները չեղարկվել են անորոշ ժամկետով։
Հետևեք մեզ՝ այստեղ



