ՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և զենքի երեք պահեստների: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Խան Յունիսի շրջանում ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին: Օբյեկտում գործող մի քանի ահաբեկիչներ չեզոքացվել են, նրանց թվում է՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ջոկատի հրամանատար Իսմայիլ ալ-Լահամը»,- ասված է հայտարարության մեջ:
«Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի զենքի երեք պահեստ Գազայի հատվածի հարավում: Օբյեկտներին հարվածներ հասցնելուց առաջ և տեղի բնակչությանը հարձակման մասին նախապես զգուշացնելուց հետո, Իսրայելի պաշտպանության բանակը նկատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի մի քանի գրոհայինների, որոնք փորձում էին տրանսպորտային միջոցներով դուրս բերել օբյեկտներում պահվող զենքը, որից հետո հարվածներ է հասցրել: Հարձակումից հետո արձանագրվել են երկրորդային պայթյուններ, ինչը հաստատում է օբյեկտներում զենքի առկայությունը»,- շարունակել են բանակի մամուլի ծառայությունից:
Հետևեք մեզ՝ այստեղ



