83-ամյա կնոջը պատահմամբ հուղարկավորելու փոխարեն դիակիզել են
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Օհայո նահանգում թաղման բյուրոյի աշխատակիցները սխալմամբ դիակիզել են 83-ամյա Նենսի Անդերսին, որը կյանքի ընթացքում ցանկացել էր ավանդական հուղարկավորություն ունենալ, հայտնում է People-ը։
Անդերսը մահացել է 2025 թվականի մայիսի 28-ին։ Նրա երեխաների խոսքով՝ ամուսնու մահից հետո նա ամիսներ շարունակ մանրակրկիտ պլանավորել էր սեփական հուղարկավորությունը՝ ցանկանալով ամուսնու կողքին հողին հանձնվել։ Կինը հարազատներին մանրամասն ներկայացրել էր իր վերջին կամքը՝ նշելով նույնիսկ մարմինների դասավորությունը, ձեռքերի դիրքը և հագուստի ընտրությունը։
Ընտանիքը նրա մարմինը հանձնել էր թաղման բյուրոյին և կազմակերպել թաղման արարողությունը։ Սակայն մոտ տասը օր անց, երբ երեխաները վերադարձել էին՝ մոր մարմինը վերցնելու համար, տեղեկացել էին, որ նրան սխալմամբ դիակիզել են։
Թաղման բյուրոյի ներկայացուցիչները միջադեպը որակել են որպես դժբախտ պատահար, սակայն Անդերսի հարազատները դատական հայց են ներկայացրել հաստատության դեմ։
«Դիակիզումը երբեք տարբերակ չի եղել, քանի որ այն ուղղակիորեն հակասում էր նրա անձնական համոզմունքներին», — նշված է դատական հայցում։
Անդերսի երեխաների խոսքով՝ տեղի ունեցածը նրանց ծանր հոգեկան տառապանք է պատճառել, քանի որ իրենք զրկվել են մոր վերջին կամքը կատարելու հնարավորությունից և նրան ամուսնու կողքին հողին հանձնելուց։
Հետևեք մեզ՝ այստեղ



