ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել, սակայն չի բացառվում, որ կողմերը պայմանավորվեն նաև մեկ շաբաթվա ընթացքում։ Նման գնահատականով է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ գործարքը կարող է կնքվել մեկ շաբաթվա ընթացքում, բայց այն կարող է կնքվել նաև մի քանի ամիս անց»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կողմերը կարող են պայմանավորվածությունների հասնել մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։
«Կարծում եմ՝ մենք այնպիսի դիրքում ենք, որտեղ կարող ենք կնքել մի գործարք, որը շահավետ կլինի Վաշինգտոնի համար տնտեսական տեսանկյունից և որն իսկապես կանդրադառնա իրանական միջուկային ծրագրի հարցին»,- նշել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը հույս ունի Թեհրանի հետ երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերել։
«Կարծում եմ՝ մենք մոտ ենք այդ նպատակին հասնելուն, բայց մենք դեռ պետք է աշխատենք, և մենք կշարունակենք դա անել»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը գործարք կկնքեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



