Ոստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեքսիկայի Գերերո նահանգի մայրաքաղաք Չիլպանսինգոյում իրավապահները լքված ավտոմեքենայում հայտնաբերել են չորս գլխատված մարմին, հայտնում է The Mirror-ը։
Տեղեկությունների համաձայն՝ Nissan Sentra մակնիշի մեքենան կայանված է եղել տեղի կոնգրեսի շենքի հարակից տարածքում։ Մարմինները, որոնք փաթաթված էին պլաստիկ ծածկոցներով և վերմակներով, գտնվել են մեքենայի հետևի նստատեղին և բեռնախցիկում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ առջևի ուղևորի նստատեղին հայտնաբերվել են նաև երեք կտրված գլուխներ, որոնք փաթաթված են եղել մոխրագույն ժապավենով և դրված կողք կողքի։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սիեռա և Լոս Արդիլոս թմրակարտելների միջև սրվող հակամարտության ֆոնին։ Երկու խմբավորումները պայքարում են տարածաշրջանում թմրամիջոցների շրջանառության կարևոր ուղիների վերահսկողության համար։
Նշվում է, որ դաժան բացահայտումից ընդամենը մեկ օր առաջ նույն շրջանում անհայտ անձինք կրակոցներով սպանել էին մի պաշտոնյայի, որը գտնվում էր իր ծառայողական ավտոմեքենայում։
Ներկայումս մեքենան և հայտնաբերված մարմինները տեղափոխվել են դատաբժշկական կենտրոն։ Ոստիկանությունը ԴՆԹ փորձաքննության միջոցով փորձում է պարզել զոհերի ինքնությունը, իսկ դեպքի առթիվ քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



