Արդարադատության նախարարությունը ամփոփել է 2025 թվականի բարեփոխումների արդյունքները
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականին իրականացված բարեփոխումները շարունակում են փոխել ոլորտը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման քննարկման ընթացքում ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները։
1. Բյուջեի կատարողական և ծրագրերի իրականացում
2025 թվականին նախարարությանը պետական բյուջեից հատկացվել է 24.9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99%։
Նախորդ տարվա համեմատ նախարարության ծախսերն աճել են 3%-ով կամ 726.5 մլն դրամով՝ հիմնականում պայմանավորված է «Քրեակատարողական ծառայություններ» և «Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության և մոնիտորինգի իրականացում» ծրագրերի ծախսերի աճով:
2. Դատական համակարգի արդյունավետության բարձրացում
Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ քաղաքացիական և վարչական, վերաքննիչ վարչական գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման նպատակով։
Մինչև 300 հազար դրամ պահանջներով վարչական գործերով սահմանափակվել է վերաքննիչ բողոքարկման իրավունքը, ինչը թույլ կտա նվազեցնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը շուրջ 20-30%-ով։
Ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարությունը և գործարկվել է e-mediation.am էլեկտրոնային համակարգը, ինչի արդյունքում 2025 թվականի երկրորդ կիսամյակում ընտանեկան գործերի թիվը դատարաններում նվազել է շուրջ 57%-ով։
Նախարարը նաև անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ նշելով, որ 2025 թվականի ընթացքում անցկացվել են մի շարք նիստեր։
Հետևեք մեզ՝ այստեղ



