Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) ներքո գործող Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը (GYBN) մեկնարկում է հուլիսի 20-24-ը Երևանում անցկացվելիք Հայաստանի երիտասարդների կարողությունների զարգացման աշխատաժողովին մասնակցության հայտերի ընդունումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Աշխատաժողովի նպատակն է պատրաստել հայ երիտասարդներին՝ արդյունավետորեն ներգրավվելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործընթացներում, ինչպես նաև նպաստելու աշնանը Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) արդյունքներին։
Աշխատաժողովը կհամախմբի կենսաբազմազանությամբ և հարակից ոլորտներով հետաքրքրվող հայ երիտասարդներին՝ խորացնելու գիտելիքները Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի, Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) և COP17-ում քննարկվելիք հիմնական թեմաների վերաբերյալ՝ ընդգծելով երիտասարդների կարևոր դերը կառավարման և քաղաքականության գործընթացներում։
Մասնակիցները կստանան ավելի խորը պատկերացում սոցիալ-էկոլոգիական ճգնաժամերի, համակարգային մտածողության մասին, ձեռք կբերեն գործնական հմտություններ քաղաքական գործընթացներում ներգրավման, շահերի պաշտպանության և համագործակցության ոլորտներում՝ կապ հաստատելով կենսաբազմազանության ոլորտում գործող երիտասարդ առաջնորդների գլոբալ ցանցի հետ։
Աշխատաժողովը նախատեսված է 18-35 տարեկան հայ երիտասարդների համար, որոնք ունեն կենսաբազմազանության պահպանության հետաքրքրություն կամ փորձ, ինչպես նաև մոտիվացիա՝ ներգրավվելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործընթացներում։
Ընտրված մասնակիցներից ակնկալվում է ակտիվ ներգրավվածություն աշխատաժողովի ընթացքում և, անհրաժեշտության դեպքում, շարունակական մասնակցություն Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցի գործունեությանը՝ նախքան համաժողովը և դրա ընթացքում։
Դիմորդները պետք է պատրաստակամ լինեն նպաստելու գլոբալ երիտասարդական ցանցի աշխատանքներին՝ աշխատաժողովից հետո իրենց համայնքներում և ցանցերում տարածելով ձեռք բերված գիտելիքներն ու արդյունքները։
Աշխատաժողովը կանցկացվի անգլերենով՝ հայերեն թարգմանությամբ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 18-ը՝ ժամը 23:59-ը (Հայաստանի ժամանակով)։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով։ Գրանցման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Հետևեք մեզ՝ այստեղ



