Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուսաստանը պատժում է հայ ժողովրդին․ ո՞րն է իրական պատճառը

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունն արդեն վաղուց դուրս է եկել բացառապես քաղաքական և դիվանագիտական հարթություններից։ Այն աստիճանաբար արտահայտվում է տնտեսական գործընթացներում՝ անմիջական ազդեցություն ունենալով Հայաստանի տնտեսության և քաղաքացիների վրա։ Այս պայմաններում բնական հարց է առաջանում՝ ինչ նպատակներ է հետապնդում Մոսկվան և ինչու են ստեղծված խնդիրների հիմնական կրողները դառնում սովորական քաղաքացիներն ու տնտեսվարողները։

Տարածաշրջանում ազդեցության համար մրցակցող ուժերը տարբեր մոտեցումներ են կիրառել տարիների ընթացքում։ Արևմտյան երկրները՝ առաջին հերթին ԱՄՆ-ն և Եվրամիությունը, Հայաստանում իրենց ազդեցությունն ընդլայնելու համար հիմնականում օգտվել են «փափուկ ուժի» գործիքներից՝ կրթական ծրագրերից, հասարակական կազմակերպություններից, մեդիա նախագծերից և հանրային տարբեր նախաձեռնություններից։ Նրանց նպատակն էր երկարաժամկետ հեռանկարում ներգործել հասարակական մտածողության, արժեքային համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման վրա։

Ռուսաստանը, հակառակը, երկար ժամանակ չի փորձել նման մեխանիզմներով ամրապնդել իր դիրքերը հայ հասարակության շրջանում՝ վստահ լինելով, որ տարածաշրջանում իր ռազմական, տնտեսական և աշխարհաքաղաքական ներկայությունն ինքնին բավարար երաշխիք է ազդեցությունը պահպանելու համար։ Սակայն հայ-ռուսական հարաբերություններում առաջացած տարաձայնությունների խորացման պայմաններում Մոսկվան, կարծես, նախընտրել է ազդեցության ավելի կոշտ մեթոդներ՝ տնտեսական լծակների կիրառումը։

Այս երևույթն առավել նկատելի է դարձել ընտրական գործընթացներին զուգահեռ։ Տարբեր գնահատականներով՝ Ռուսաստանը փորձում է տնտեսական ճնշումների միջոցով ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա։ Այդ համատեքստում հաճախ մատնանշվում են Վերին Լարսի անցակետում առաջացող խոչընդոտները, արտահանման սահմանափակումները, ինչպես նաև տարբեր սանիտարական և տեխնիկական պատճառաբանություններով կիրառվող լրացուցիչ ստուգումները, որոնք բարդացնում են հայկական արտադրանքի մուտքը ռուսական շուկա։

Սակայն նման քաղաքականության ամենացավալի հետևանքն այն է, որ դրա հիմնական զոհերը քաղաքական գործիչները չեն, այլ շարքային քաղաքացիները։ Տուժում են գյուղատնտեսները, արտահանմամբ զբաղվող ընկերությունները, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնց եկամուտներն ու ֆինանսական կայունությունը մեծապես կախված են ռուսական շուկայից։ Շատ արտադրողներ տարիներ շարունակ իրենց գործունեությունը կառուցել են հենց այդ շուկայի պահանջներին համապատասխան, և ցանկացած խոչընդոտ անմիջապես անդրադառնում է նրանց եկամուտների, վարկային պարտավորությունների և տնտեսական կայունության վրա։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի արագ և արդյունավետ արձագանքումը։ Թեև արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացումը դեպի այլ տարածաշրջաններ՝ Եվրոպա, Մերձավոր Արևելք, Հնդկաստան կամ Ծոցի երկրներ, կարևոր ռազմավարական նպատակ է, սակայն կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է լուծումներ գտնել նաև ԵԱՏՄ շրջանակներում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Եթե խախտվում է ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը, ապա Հայաստանը պետք է առավել ակտիվորեն օգտագործի այդ կառույցի իրավական և ինստիտուցիոնալ հնարավորությունները՝ պաշտպանելու սեփական տնտեսվարողների շահերը։

Միաժամանակ անհրաժեշտ է մշակել հակաճգնաժամային աջակցության մեխանիզմներ՝ տուժած ոլորտների համար։ Խոսքը կարող է վերաբերել վարկային պարտավորությունների վերանայմանը, պետական աջակցության ծրագրերին, սուբսիդավորմանը և արտադրողների համար լրացուցիչ երաշխիքների ստեղծմանը։ Կարևոր է նաև ուժեղացնել արտադրանքի որակի և համապատասխանության վերահսկողությունը, որպեսզի հնարավորինս նվազեցվեն տեխնիկական բնույթի պատճառաբանությունները, որոնք կարող են օգտագործվել սահմանափակումներ կիրառելու համար։

Միևնույն ժամանակ, կարևոր է, որ Ռուսաստանի իշխանությունները քաղաքական տարաձայնությունների լուծման հարցում հաշվի առնեն հասարակ մարդկանց շահերը։ Հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունները ձևավորվել են տասնամյակների և նույնիսկ դարերի ընթացքում, իսկ երկու երկրների միջև գոյություն ունեցող մարդկային, մշակութային և տնտեսական կապերը շատ ավելի խորն են, քան տվյալ պահի քաղաքական տարաձայնությունները։ Այդ կապերի լավագույն ապացույցներից է Ռուսաստանում բնակվող մեծաթիվ հայկական համայնքը, որն էական դեր ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։

Ուստի քաղաքական խնդիրների լուծումը չպետք է իրականացվի այնպիսի մեթոդներով, որոնք վնաս են հասցնում հասարակ քաղաքացիներին և տնտեսական համագործակցությանը։ Ի վերջո, կառավարությունները կարող են փոխվել, քաղաքական իրավիճակները կարող են վերափոխվել, սակայն ժողովուրդների միջև ձևավորված վստահությունն ու համագործակցությունը երկարաժամկետ արժեքներ են, որոնք անհրաժեշտ է պահպանել և ամրապնդել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира