Թուրքիան կրկին հրթիռակոծել է Սիրիայի քրդաբնակ շրջանները
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի զինված ուժերը շարունակում են ռմբակոծել Հալեպի հյուսիսում գտնվող Ազեզ քաղաքում գտնվող քրդական «Ժողովրդական միություն» կուսակցության (PYD) դիրքերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Փոթորիկ» անունով հաուբիցներից հրթիռների արձակումը հատկապես ինտենսիվ է դարձել Անկարայում փետրվարի 17-ի ահաբեկչությունից հետո, որի մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են հենց PYD-ին և Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորների թիվը 61 է: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից մոտ 200 մետր հեռավորության վրա: Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա է պայթել այդ վայրում:
Թուրքիայի հետախուզական կառույցները կատարվածի պատասխանատու են հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Նրանք դեռ մեկ շաբաթ առաջ Անկարայի և Ստամբուլի անվտանգության մարմիններին տեղեկացրել էին ականապատ մեքենայով հնարավոր պայթյունի մասին:



