ԵՄ-ն մարտին փախստականների հարցով հանդիպում կունենա Թուրքիայի հետ
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը մարտի սկզբին մտադիր է հանդիպում անցկացնել Թուրքիայի հետ` ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը քննարկելու նպատակով: Վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվանից հետո այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Թուրքիայի հետ համատեղ գործողությունների ծրագիրը շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Անհրաժեշտ է հնարավոր ամեն բան անել հաջողելու համար: Այդ պատճառով էլ մարտի սկզբին մտադիր ենք կազմակերպել հատուկ հանդիպում Թուրքիայի հետ»,- ասել է Տուսկը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ մարտին կայանալիք ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին կմասնակցեն Եվրամիության անդամ 28 երկրների առաջնորդները:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



