16-ամյա աղջիկը տարօրինակ հաղորդագրություն է թողել և անհետացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սվերդլովսկի մարզի Նովոուտկինսկ գյուղում արդեն երկրորդ օրն է շարունակվում 16-ամյա Սոֆիա Պոպովայի որոնողական աշխատանքները։ Աղջիկը հունիսի 11-ի երեկոյան՝ մոտ ժամը 21:00-ին, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Այդ պահից ի վեր նա չի պատասխանել ոչ զանգերին, ոչ էլ հաղորդագրություններին։
Սոֆիայի քրոջ՝ Ալեքսանդրայի խոսքով, անհետանալուց առաջ աղջիկը մորն ու իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ գրելով. «Ես սիրում եմ ձեզ», իսկ երկու ընկերուհիներին՝ «Կներեք»։
«Տանը որևէ վեճ կամ կոնֆլիկտ չի եղել։ Երբ քույրս դուրս եկավ տնից, խորթ հայրս բակում մեքենայի վրա էր աշխատում։ Սոֆիան իր հետ դուրս էր բերել նաև չորսամյա եղբորը, որին տարել էր հոր մոտ, և թվում էր, թե պարզապես զբոսանքի են դուրս եկել», — պատմել է Ալեքսանդրան։
Սոֆիայի հասակը մոտ 163 սմ է, ունի կարմիր մազեր և հնարավոր է՝ ակնոց է կրում։ Անհետանալու պահին նրա հագին եղել է մուգ ջինսե բաճկոն և մոխրագույն սպորտային տաբատ կամ ջինս։
Իրավապահներն ու կամավորները շարունակում են որոնողական աշխատանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



