Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քամի Սասաֆռայի ճյուղերում. երբ ներկայացումը ստեղծվում է մարդկանցով, այն դադարում է պարզապես ներկայացում լինելուց

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կան ներկայացումներ, որոնք պարզապես բեմադրվում են։ Եվ կան ներկայացումներ, որոնք ծնվում են։ Նրանք ծնվում են փորձասենյակների լռության մեջ, դերասանների անվերջ որոնումների ընթացքում, տեխնիկական անձնակազմի անտեսանելի աշխատանքի մեջ, անհաջողություններից հետո նորից սկսելու համառության մեջ։

Նման մի պատմություն է Հենրիկ Մալյանի թատրոնում բեմադրված «Քամի Սասաֆռայի ճյուղերում» ներկայացումը։

att.5Hjimh31kqAzpgxI0UG67luA0R7Fd4-W97zmy6WGVJI.jpeg (40 KB)

Ֆրանսիացի դրամատուրգ Ռընե դը Օբալդիայի «Du vent dans les branches de sassafras» պիեսը գրվել է 1960-ականներին և համարվում է վեսթեռնի փայլուն պարոդիա՝ միաժամանակ լինելով թե՛ կատակերգություն, թե՛ մարդկային հարաբերությունների խորքային ուսումնասիրություն։ Առաջին անգամ բեմադրվել է 1965 թվականին և ժամանակի ընթացքում դարձել է եվրոպական թատրոնի ամենասիրված կատակերգություններից մեկը։

Սակայն Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի բեմում այն այլևս պարզապես հերթական բեմադրություն չէ։ Այն դարձել է մի ամբողջ ճանապարհ, որը ստեղծագործական խումբն անցել է միասին։

att.6IymwxYWMahNywO-0iIfSbUdxmE8kce5ZPdPHBf54sc.jpeg (165 KB)

Բեմադրիչ և թարգմանիչ Ժիրայր Փափազյանը պահպանել է ֆրանսիական բնագրի ոգին՝ իր ինտելեկտուալ, նուրբ, երբեմն աբսուրդի սահմաններին հասնող հումորով։ Սակայն ամենակարևորն այն է, որ թարգմանությունը երբեք չի վերածվել բառացի կրկնության․ այն կենդանացել է հայերենում՝ հնչելով բնական, սուր, ժամանակակից և լիովին հարազատ։

att.9En3ZxKChxIaihmRRyInW04fSAFaaD978cpcg2FbG-s.jpeg (73 KB)

Այստեղ հումորը երբեք չի սահմանափակվում միայն ծիծաղ առաջացնելով։ Այն բացահայտում է կերպարներին, ծաղրում է ժամանակը, մերկացնում մարդկային թուլությունները։ Եվ ամեն անգամ, երբ հանդիսատեսը ծիծաղում է, միաժամանակ հայտնաբերում է նաև ինքն իրեն։

Օբալդիայի ստեղծած աշխարհում ապրում է Ջոն Էմերի Ռոքֆելերը՝ մի մարդ, որը հավատում է, թե նավթը, փողը, զենքն ու կամքը բավարար են ցանկացած խնդիր լուծելու համար։ Հեղինակը պատահական չի ընտրել Ռոքֆելեր ազգանունը․ այն ակնհայտ հղում է ամերիկյան կապիտալիզմի խորհրդանիշ դարձած նավթային դարաշրջանին։ Այս կերպարը միաժամանակ և՛ հիացմունքի, և՛ ծաղրի առարկա է․ նա ուզում է նմանվել մեծ Ռոքֆելերին, բայց հաճախ հայտնվում է ծիծաղելի իրավիճակներում՝ դառնալով այդ առասպելի պարոդիան։

att.9ZhVYvGrkz_s8WYoB7yh256kMpAGAyACXBeS23b-VIQ.jpeg (70 KB)

Հենրիկ Մալյանի թատրոնի բեմում Ռոքֆելերի կերպարը մարմնավորում է Մխիթար Ավետիսյանը։ Նրա կերտած Ռոքֆելերը միաժամանակ ուժեղ է և խոցելի, ինքնավստահ և ծիծաղելի, այնպիսի կերպար, որի վրա երբեմն կարող ես բարկանալ, բայց երբեք՝ չդադարել դիտել սիրով։

Նրա կողքին կանգնած է ընտանիքի առանցքը՝ կինը, ում մարմնավորում է Քրիստինա Հովակիմյանը։ Նա այն ներքին ուժն է, որի վրա հենվում է ամբողջ տունը՝ լուռ, հաստատուն, առանց որի ամեն ինչ վաղուց կփլուզվեր։

att.BF7nZWfA7vWF0Ubv1eeFcLEHipRqiMqRgkgpqdt_pw4.jpeg (104 KB)

Անուշ Քալաշյանի մարմանվորած Փամելայի կերպարը երիտասարդության, երազանքի և կյանքի անսպառ շարժման մարմնավորումն է։ Իսկ Արման Մաթևոսյանի մարմնավորած կերպարը ներկայացման ամենասիրելի հակադրություններից մեկն է՝ ընտանիքի այն անդամը, որը մշտապես հայտնվում է ամենաանհարմար իրավիճակներում։

att.c9Wty4_hiznB5I3Db7thoUwri1vUf3OH0AXjXEM3A70.jpeg (91 KB)

Առանձնահատուկ գունավորում ունի Լևոն Մելոյանի ստեղծած բժշկի կերպարը։ Օբալդիայի աշխարհում բժիշկը վաղուց դադարել է պարզապես բժիշկ լինելուց․ նա միաժամանակ փոքր-ինչ փիլիսոփա է, փոքր-ինչ շատ հարբեցող և փոքր-ինչ դիտորդ՝ մեկը, ով կողքից հետևում է մարդկային խառնաշփոթին։

Եվ ապա բեմ է մտնում «մեր սրտի կովբոյը»։

att.Ce1PdU1wGt6gb4anjuTMXQjGDCGbhjan0dq7muckv78.jpeg (79 KB)

Սամվել Թոփալյանի կերտած Կարլոսը այն կերպարներից է, որոնց հայտնվելուն պես բեմի մթնոլորտը փոխվում է։ Նա կրում է վեսթեռնի բոլոր դասական հատկանիշները՝ առեղծվածային անցյալ, տղամարդկային հմայք, վտանգի մշտական շունչ։ Բայց հենց այստեղ է Օբալդիայի հանճարը․ նա միաժամանակ ստեղծում և քանդում է այդ հերոսական կերպարը՝ դարձնելով այն կենդանի ու մարդկային։

Նույնքան բազմաշերտ են Վահագն Գասպարյանի կերտած կերպարները՝ «Հովազի աչք և Կաքավի աչք»։ Նա միաժամանակ կրում է հակադրությունների աշխարհ․ մի կողմից՝ սուր, վտանգ զգացող, գրեթե գիշատիչ բնազդով օժտված էություն, մյուս կողմից՝ ավելի նուրբ, երբեմն զարմանալիորեն անմեղ ու խորաթափանց աչք ունեցող կերպար։

att.fHYETc0c0apyL08g4MFuQpsjGuhZDq3YXSGXbA19Ukk.jpeg (42 KB)

Անահիտ Պետրոսյանի կերտած հերոսուհին այն «պոռնիկն» է, որը դասական ընկալումների շրջանակներում չի տեղավորվում։ Նա բարի է, մարդկային, կարեկից, հաճախ ավելի ազնիվ, քան այն մարդիկ, որոնք հասարակությունը սովոր է հարգելի համարել։ Օբալդիան այստեղ ևս շրջում է կարծրատիպերը՝ ցույց տալով, որ բարությունը սոցիալական պիտակներ և մասնագիտություն չի ճանաչում։

Այս բեմադրության ամենամեծ ուժերից մեկն այն է, որ դերասանները չեն գոյակցում միայն որպես առանձին կերպարներ։ Նրանք ձևավորում են միասնական օրգանիզմ՝ ընտանիք։

Եվ այդ ընտանիքը սկսվում է ոչ թե բեմից, այլ կուլիսներից։

att.k_zYAO10RzBERPNtpO4ldEwAZBQ8i2mc_GLeW7MIGO4.jpeg (78 KB)

Փորձերի ընթացքում եղել են գրեթե անհնար թվացող իրավիճակներ․ բեմական լուծումների որոնում գրեթե դատարկությունից ու ոչնչից, տեխնիկական դժվարություններ, ժամանակի մշտական ճնշում, անվերջ փոփոխություններ, հոգնածություն և երբեմն՝ հուսահատության պահեր։

Բայց հենց այդ դժվարություններն են դարձել ներկայացման հիմքը։

Այս ամենի մեջ անտեսանելի, բայց վճռորոշ դեր ունեն թատրոնի այն մարդիկ, որոնց հանդիսատեսը սովորաբար չի տեսնում՝ լուսավորողները, ձայնային ռեժիսորները, բեմի աշխատողները, դեկորների ստեղծողները, զգեստների պատասխանատուները, ադմինիստրատիվ թիմը։ Նրանց աշխատանքի շնորհիվ է, որ յուրաքանչյուր երեկո բեմը վերածվում է փոքրիկ հրաշքի։

att.lvGqSUcYYUDGbigIOdub2oGbQb5Nh6GHbw2xHmpTqDA.jpeg (60 KB)

Եվ երբ ամեն ինչ բեմում թվում է թեթև ու ինքնաբուխ, դա նշանակում է միայն մեկ բան՝ կուլիսներում հսկայական աշխատանք է կատարվել։

Այս ամբողջ ստեղծագործական աշխարհի կենտրոնում կանգնած է Մալյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը, որի շուրջ ձևավորված միջավայրը տարիներ շարունակ ապացուցում է՝ թատրոնը պարզապես շենք չէ, այլ միասնական արժեքներով ու արվեստի հանդեպ սիրով համախմբված ընտանիք։

«Քամի Սասաֆռայի ճյուղերում» ներկայացումը պատմություն է խենթությունների մասին, ընտանիքի մասին, կորուստների ու երազանքների մասին, մարդկանց մասին, որոնք նույնիսկ Սասաֆռայի քամու պես սուլող իրականության մեջ չեն հրաժարվում շարունակել իրենց ճանապարհը։

Սա ներկայացում է, որտեղ կարելի է ծիծաղել մինչև արցունքներ, իսկ հետո հասկանալ, որ այդ ծիծաղի խորքում թաքնված է մի շատ պարզ, շատ մարդկային ճշմարտություն։

Երբ ներկայացումն ավարտվում է, հանդիսատեսը չի տանում միայն կատակները։

Նա տանում է մարդկանց։

Ռոքֆելերին։

Կովբոյին։

Բարի սրտով պոռնիկին։

Հակադրություններով լի կերպարներին։

Եվ ամենակարևորը՝ այն զգացողությունը, որ բեմի վրա տեսած ընտանիքը իրականում գոյություն ունի նաև բեմից դուրս։

Գուցե հենց դա է այս ներկայացման ամենախորը գաղտնիքը։

Այն չի ստեղծվել միայն դերերով, դեկորներով կամ տեքստով։

Այն ստեղծվել է մարդկանցով։

Իսկ երբ ներկայացումը ստեղծվում է մարդկանցով, այն դադարում է պարզապես ներկայացում լինելուց։

Այն դառնում է կյանք։

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества