Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչ վտանգներ են սպառնում Ռուսաստանից

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երբ որևէ գերտերություն հայտարարում է, որ չի ճանաչում դաշնակից կամ գործընկեր երկրի ընտրությունների արդյունքները, դա սովորաբար շատ ավելի խորքային հետևանքներ է ունենում, քան պարզապես դիվանագիտական անհամաձայնությունը։ Միջազգային հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ նման որոշումները հաճախ վերածվում են լայն քաղաքական ճգնաժամերի՝ նպատակ ունենալով կամ փոխել տվյալ երկրի իշխանությունը, կամ ստիպել նրան վերանայել իր քաղաքական կուրսը։

Եթե նման իրավիճակ ստեղծվի Ռուսաստանի և նրա ազդեցության գոտում գտնվող որևէ պետության միջև, առաջին հերթին հարվածի տակ կհայտնվեն երկկողմ քաղաքական հարաբերությունները։ Ընտրությունների արդյունքները չճանաչելու պարագայում Մոսկվան կարող է կասկածի տակ դնել նոր իշխանությունների լեգիտիմությունը՝ նրանց հետ կնքված պայմանավորվածությունները կամ փաստաթղթերը համարելով վիճահարույց։ Թեև պաշտոնական հարաբերությունների խզումը սովորաբար անմիջապես չի տեղի ունենում, գործնականում հնարավոր է դիվանագիտական կապերի էական սառեցում, դեսպանների հետկանչ և բարձր մակարդակի շփումների սահմանափակում։

Լուրջ խնդիրներ կարող են առաջանալ նաև ինտեգրացիոն կառույցներում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում։ Չնայած այդ կազմակերպությունների կանոնադրությունները չեն նախատեսում անդամ երկրի ավտոմատ հեռացում նման իրավիճակներում, ազդեցիկ դերակատարները կարող են խոչընդոտել դրանց բնականոն գործունեությանը։ Կոնսենսուսի սկզբունքով գործող կառույցներում ցանկացած լուրջ քաղաքական հակասություն կարող է հանգեցնել որոշումների ընդունման գործընթացի փաստացի կաթվածահարմանը։

Անվտանգության ոլորտում հետևանքներն ավելի զգայուն են։ Եթե հարաբերությունները հասնում են խոր ճգնաժամի, կարող են սահմանափակվել ռազմական համագործակցության ծրագրերը, դադարեցվել սպառազինության մատակարարումները կամ նվազել հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Նման պայմաններում տվյալ պետությունը ստիպված է լինում վերանայել իր անվտանգային հաշվարկներն ու արտաքին գործընկերների շրջանակը։

Տնտեսական ոլորտը նույնպես դառնում է ճնշումների հիմնական թիրախներից մեկը։ Գերտերությունները հաճախ օգտագործում են էներգետիկ, առևտրային և ֆինանսական լծակներ։ Խոսքը կարող է վերաբերվել գազի ու նավթի գների վերանայմանը, ապրանքների ներմուծման սահմանափակումներին, ինչպես նաև աշխատանքային միգրանտների նկատմամբ վերահսկողության խստացմանը։ Այդպիսի քայլերը հատկապես ցավոտ են այն երկրների համար, որոնց տնտեսությունները զգալիորեն կապված են տվյալ գերտերության շուկայի կամ ֆինանսական հոսքերի հետ։

Վերջին տասնամյակների միջազգային փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների լեգիտիմության շուրջ վեճերը հաճախ վերածվել են լայն քաղաքական հակամարտությունների։ Տարբեր ժամանակներում նման զարգացումներ արձանագրվել են թե՛ Լատինական Ամերիկայում, թե՛ հետխորհրդային տարածքում, երբ ընտրությունների արդյունքների շուրջ տարաձայնությունները հանգեցրել են ներքաղաքական ցնցումների, իշխանափոխությունների կամ երկարատև միջազգային դիմակայությունների։

Առավել վտանգավոր սցենարները ձևավորվում են այն ժամանակ, երբ քաղաքական ճգնաժամին զուգահեռ տեղի է ունենում աշխարհաքաղաքական վերադասավորում։ Այդ պարագայում հակասությունները կարող են դուրս գալ դիվանագիտական հարթությունից և վերածվել ավելի խորը դիմակայության՝ ներառյալ տնտեսական, անվտանգային և նույնիսկ տարածքային խնդիրներ։

Հետևաբար, գերտերության կողմից որևէ երկրի ընտրությունների արդյունքների չճանաչումը սովորաբար չի սահմանափակվում խորհրդանշական հայտարարությամբ։ Դա ազդակ է, որ տվյալ պետության նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, իսկ հարաբերությունները մտնում են անորոշության և լուրջ փորձությունների փուլ։ Փոքր և միջին պետությունների համար նման իրավիճակները կարող են վերածվել պետական կառավարման, տնտեսության և անվտանգության համակարգերի համար ծանր մարտահրավերների՝ ստիպելով արագորեն որոնել նոր քաղաքական և ռազմավարական լուծումներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира