Անգլիայի հավաքականում միայն մեկ համաշխարհային մակարդակի խաղացող կա. Նևիլ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է ազգային թիմի համար Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի կարևորության մասին:
Փորձագետը վստահ է, որ անգլիացիների արդյունքները աշխարհի 2026 թվականի առաջնությունում մեծամասամբ կախված կլինեն Քեյնի խաղից, որի շուրջ էլ կառուցվում է «երեք առյուծների» ողջ հարձակման գիծը:
«Նա աստղ է: Դուք խոսում եք Անգլիայի հավաքականի տաղանդավոր խաղացողների մասին, բայց մենք ունենք միայն մեկ իսկական համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, և դա Քեյնն է: Ճնշո՞ւմ. նա դա չի զգա: Նա անսասան է ինչպես ժայռ: Նա լավագույն պրոֆեսիոնալներից մեկն է»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports պարբերականը:
Ավարտված մրցաշրջանում Քեյնն ընդհանուր առմամբ անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 61 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
L խմբի առաջին տուրի շրջանակում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին՝ լույս հունիսի 18-ի գիշերը։ Մունդիալի խմբային փուլում անգլիացիների մրցակիցներն են նաև Գանայի և Պանամայի հավաքականները:
Հետևեք մեզ՝ այստեղ



