Սանդերսն առաջին անգամ Քլինթոնից առաջ Է անցել համազգային հարցախույզում
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդների թվում Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսն առաջին անգամ վարկանշում զբաղեցրել Է առաջին տեղը՝ առաջ անցնելով նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Այս մասին են վկայում Fox News-ի համազգային հարցման արդյուքները:
Հետազոտության համաձայն՝ Սանդերսի օգտին պատրաստ Է քվեարկել 47 տոկոսը, մինչդեռ հունվարին քաղաքական գործչի վարկանիշը կազմում Էր 37 տոկոս: Քլինթոնի վարկանիշը 44 տոկոս Է՝ մեկ ամիս առաջվա 49 տոկոսի համեմատությամբ:
Նաեւ Սանդերսը Քլինթոնին գերազանցում Է հանրապետական ֆավորիտ Դոնալդ Թրամպի դեմ հիպոթետիկ մրցակցությունում: Սենատորը Թրամպին կհաղթեր 53 տոկոս արդյունքով՝ 38 տոկոսի դիմաց: Քլինթոնը նվազ համոզիչ առավելություն ունի ՝ 47 տոկոս 42-ի դիմաց:
Բացի դրանից, հարցախույզը ցույց Է տվել, որ ամերիկացիների մեծամասնությունը հոգնել Է քաղաքական գերդաստաններից: Ընտրողների 52 տոկոսը նշել Է, որ հոգնել Է Քլինթոններից, 59 տոկոսը՝ Բուշերից:



