ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման հարցը վերջնականապես և անդառնալիորեն փակված է։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի համապատասխան հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի և նրա արբանյակների անիմաստ հակակորեական հռետորաբանությունը, ինչպես նաև համակարգված սպառնալիքները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ միջուկային պետության մեր անդառնալի կարգավիճակի վրա: Ապամիջուկայնացումը մի հարց է, որը վերջնականապես և անդառնալիորեն փակված է»,- ասված է փաստաթղթում։
ԱԳՆ-ում ընդգծել են, որ երկրի՝ որպես միջուկային տերության կարգավիճակն անդառնալի է։
«Որքան էլ ջանան ԱՄՆ-ը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, նրանք երբեք չեն փոխի ԿԺԴՀ-ի ներկայիս կարգավիճակը»,- նշել է դիվանագետը։
Նա նաև արձանագրել է, որ Փհենյանը կշարունակի ամրապնդել իր միջուկային վահանը, որը հանրապետությունում համարում են արտաքին սպառնալիքների զսպման և տարածաշրջանային կայունության ապահովման օրինական գործիք։
«Թշնամական պետությունների կողմից միջուկային զենքի կիրառման ամենօրյա սպառնալիքներին ի պատասխան՝ մշակվում են ռազմատեխնիկական այլընտրանքներ՝ բոլոր հասանելի ուժերի և միջոցների օգտագործմամբ։ Ելնելով հզոր ուժերի հիման վրա անվտանգության ապահովման և խաղաղության պաշտպանության սկզբունքներից՝ մեր վճռականությունը հաստատուն է և անսասան. միջուկային զենքով վերահսկողության տակ առնել այն թշնամական պետությունների կողմից բխող միջուկային սպառնալիքը, որոնք ոտնձգություն են կատարում ԿԺԴՀ-ի բացարձակապես անձեռնմխելի ինքնիշխանության և անվտանգության դեմ», - եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ



