Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 15-ին ռուսական զորքերը կրկին լայնածավալ հարձակում են սկսել Կիևի վրա։ Այլ թիրախների շարքում կրակի տակ է հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող Կիև-Պեչորյան մայրավանքը։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է մայրավանքի տարածքում խոշոր հրդեհի մասին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է համալիրի գլխավոր եկեղեցու՝ Պայծառակերպության տաճարի տանիքում։
Ականատեսները հրդեհի տեսանյութերը հրապարակել են սոցիալական ցանցերում։ Հրապարակման պահին զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։
Ուկրաինայի մայրաքաղաքի այլ հատվածներում ևս հարվածներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ շուկային և մթերային խանութին, 25 հարկանի բնակելի շենքին։ Շևչենկոյի շրջանում զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 25-ը, վնասվել են մայրաքաղաքի հյուսիսային մասում էլեկտրահաղորդման գծերը։ Կլիչկոյի խոսքով՝ դրա հետևանքով 140 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Խարկովում հինգ փրկարար է զոհվել՝ ավելի վաղ հասցված հարվածների հետևանքով բռնկված հրդեհը մարելիս: Առնվազն հինգ մարդ վիրավորվել է:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



