Ինչպե՞ս է այս էկոլոգիական աղետը ազդում մարդկանց վրա և ո՞վ է պատասխան տալու
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կապանում փողոցները ողողած դեղնավուն ջրերի դեպքով վարչական վարույթ է հարուցվել
Սոցիալական ցանցերում լայն տարածում գտած «Դեղնագույն անձրևաջրերը ողողել են Կապանի փողոցները» տեսանյութի և հանրային մտահոգությունների կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել։
Այս մասին հայտնում է Past.am-ը։
Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ հունիսի 14-ին վարչական վարույթ է հարուցվել Կապան քաղաքում տեղացած առատ տեղումների հետևանքով Կավարցկոյե դաշտից դեպի քաղաքի փողոցներ դեղին-նարնջագույն երանգ ունեցող ջրերի հոսքի փաստով։
Նշվում է, որ իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Մասնավորապես, մասնագետները տեղում վերցնում են ջրի նմուշներ՝ դրանց քիմիական կազմը և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը գնահատելու համար։
Մինչ մասնագետները սպասում են լաբորատոր հետազոտությունների արդյունքներին, բնապահպանները նշում են, որ նման երևույթները կարող են մտահոգության տեղիք տալ, հատկապես եթե ջրի գունափոխության պատճառը հանքարդյունաբերական կամ այլ արտադրական թափոնների ներթափանցումն է շրջակա միջավայր։
Մասնագետների գնահատմամբ՝ նման ջրերը կարող են բացասաբար ազդել հողերի, բուսականության և ջրային էկոհամակարգերի վրա, իսկ վտանգավոր նյութերի առկայության դեպքում՝ նաև մարդկանց առողջության։ Հնարավոր ռիսկերի թվում են մաշկի և աչքերի գրգռումները, շնչառական խնդիրների սրացումը, ինչպես նաև ծանր մետաղների երկարատև ազդեցության հետևանքները, եթե դրանց առկայությունը հաստատվի փորձաքննությամբ։
Միաժամանակ, մասնագետները կոչ են անում խուսափել ենթադրություններից մինչև լաբորատոր արդյունքների հրապարակումը, քանի որ առայժմ հայտնի չէ, թե ինչ նյութեր են պարունակվում Կապանի փողոցներով հոսած դեղնավուն ջրերում և արդյոք դրանք վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար։
Տեսչական մարմինը հայտնում է, որ լաբորատոր փորձաքննությունների արդյունքների և իրականացվող վարույթի ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ։
Հետևեք մեզ՝ այստեղ



