Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական պետության հիմքում ընկած է մեկ պարզ, բայց առանցքային սկզբունք՝ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պետք է ունենա իրական արժեք և ազդեցություն ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Ընտրությունները պարզապես քվեների հաշվարկ չեն. դրանք ժողովրդի կամքի արտահայտությունն են, որի միջոցով ձևավորվում են պետական իշխանության մարմինները։ Հենց այդ պատճառով էլ ցանկացած իրավիճակ, երբ քաղաքացիների մի մասի ձայները փաստացի դուրս են մնում վերջնական հաշվարկից, անխուսափելիորեն առաջացնում է ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրական արդարության հարց։

Ընտրություններից հետո երեք ընտրատեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր։ Այդ որոշման հետևանքով այդ տեղամասերի ընտրողների արտահայտած կամքը դուրս է մնացել վերջնական արդյունքներից, իսկ կրկնակի քվեարկություն անցկացնելու պահանջները մերժվել են։ Ստեղծվել է իրավիճակ, երբ քաղաքացին մասնակցել է ընտրական գործընթացին, սակայն նրա կամքն այլևս չի արտացոլվում պետական իշխանության ձևավորման վերջնական պատկերի մեջ։ Այս հանգամանքն ինքնին բարձրացնում է հիմնարար հարց. եթե ընտրողները որևէ մեղք չեն ունեցել տեղի ունեցած խախտումների կամ կազմակերպչական խնդիրների մեջ, ինչո՞ւ հենց նրանք պետք է կրեն այդ հետևանքները։

Խնդիրն առավել սրվում է այն հանգամանքով, որ, ըստ հրապարակային գնահատականների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցնում է մի քանի հարյուր ձայն, որոնք հենց այդ չեղարկված տեղամասերում չեն հաշվառվել։ Թեև առաջին հայացքից այդ թիվը կարող է ընկալվել որպես վիճակագրական փոքրություն, համամասնական ընտրակարգում նման ծավալի ձայները կարող են ունենալ սահմանային և նույնիսկ որոշիչ ազդեցություն՝ քաղաքական ուժի՝ խորհրդարան անցնելու կամ դուրս մնալու հարցում։

Սակայն խնդիրը չի սահմանափակվում մեկ կուսակցության ճակատագրով։ Այն վերածվում է համակարգային հարցի. եթե ընտրական գործընթացում քաղաքացիների կամքը կարող է չարտացոլվել ոչ նրանց մեղքով, ապա արդյո՞ք ընտրական իրավունքի հավասարությունը գործնականում ապահովված է, թե՞ այն մնում է միայն ձևական սկզբունք։

Այս համատեքստում ընտրական իրավունքի խնդիրը պահանջում է ավելի խոր սահմանադրական գնահատում։ Մասնավորապես՝ արդյոք ընտրական իրավունքի բովանդակությունը կարող է համարվել լիարժեք իրացված այն դեպքում, երբ ընտրողների մի խմբի կամքը դուրս է մնում վերջնական արդյունքներից ոչ նրանց մեղքով, այլ ընտրական գործընթացի ընթացքում առաջացած կազմակերպչական կամ վարչական խախտումների հետևանքով (սա՝ մեղմ ասած)։ Եթե նման իրավիճակում չեղարկված տեղամասերի ձայները կարող էին տեսականորեն ազդել քաղաքական ուժերի ներկայացվածության վրա, ապա հարցը այլևս չի սահմանափակվում ընթացակարգային օրինականությամբ, այլ վերաբերում է ընտրական իրավունքի արդյունավետության և հավասարության սահմանադրական սկզբունքներին։

Այս իրավիճակում կարևոր է նաև Սահմանադրական դատարանի դերը։ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախադեպային պրակտիկան, ընդհանուր առմամբ, բնորոշվում է ընտրությունների արդյունքների պահպանողական մոտեցմամբ՝ հիմնականում ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած արդյունքները։ Սակայն տվյալ իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ խոսքը ոչ թե ընտրական գործընթացի ընդհանուր քաղաքական գնահատականի մասին է, այլ կոնկրետ ընտրատեղամասերում արտահայտված կամքի չհաշվառման։ Սա հարց է առաջացնում՝ արդյո՞ք պետությունը լիարժեք ապահովել է յուրաքանչյուր քաղաքացու քվեի իրական և հավասար ազդեցությունը պետական իշխանության ձևավորման վրա։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի շարք ժողովրդավարական իրավակարգերում կիրառվում է «ազդեցության հնարավորության» չափանիշը։ Ըստ այդ մոտեցման, ընտրական գործընթացը կարող է ենթարկվել վերանայման ոչ միայն փաստված ընտրակեղծիքի դեպքում, այլ նաև այն իրավիճակներում, երբ խախտումների ծավալը տեսականորեն կարող էր ազդել վերջնական արդյունքի վրա։ Այս մոտեցման ընդհանուր գաղափարը պարզ է. ընտրական գործընթացի իրավաչափությունը չի սահմանափակվում միայն ձևական օրինականությամբ, այլ կախված է նրանից, թե արդյոք յուրաքանչյուր քվե ունի իրական և հավասար ազդեցություն քաղաքական արդյունքի վրա։

Այս իրավիճակում առաջանում է նաև ինստիտուցիոնալ պատասխանատվության հարցը։ Եթե ընտրական մարմինների որոշմամբ քաղաքացիների ձայները դուրս են մնում հաշվարկից, ապա պետք է հստակ լինի՝ արդյոք այդ որոշումը ենթադրում է նաև դրանց վերականգնման որևէ մեխանիզմ, թե ոչ։ Առանց նման մեխանիզմի ընտրական իրավունքը դառնում է ոչ լիարժեք իրացված իրավունք։

Այս համատեքստում խնդիրը այլևս միայն իրավական չէ, այլ նաև քաղաքական և վստահության հարց է։ Եթե քաղաքացին համոզված չէ, որ իր ձայնը չի կարող կորչել առանց իր մեղքի և առանց վերականգնման հնարավորության, ապա տուժում է ոչ միայն կոնկրետ ընտրության արդյունքը, այլև ամբողջ ժողովրդավարական համակարգի նկատմամբ վստահությունը։ Եթե այդ վստահությունը խաթարվում է, ապա ընտրական արդարության հարցը դառնում է ոչ թե տեսական քննարկում, այլ պետական համակարգի իրավաչափության հիմնական մարտահրավեր։

Այս հարցի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է մոլորեցնել հասարակությանը՝ հղում անելով ընտրական գործընթացի իրավական վերջնականության և համակարգային կայունության սկզբունքներին։ Կարող է առաջ քաշվել այն դիրքորոշումը, թե ընտրությունները համարվում են իրավաչափ ամփոփված այն պահից, երբ արդյունքները ձևավորվում են գործող օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն, և առանձին ընտրատեղամասերի անվավեր ճանաչումը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ ամբողջ ընտրական գործընթացի վերանայման համար։ Այս մոտեցման հիմքում դրված է իրավական որոշակիության և քաղաքական կայունության ապահովման գաղափարը, ըստ որի, ընտրական համակարգը չպետք է մշտապես ենթարկվի վերաքննության յուրաքանչյուր վիճարկման արդյունքում։ Կարող է նաև ընդգծվել այն փաստարկը, որ ընտրական իրավունքի խախտումը կամ կազմակերպչական խնդիրների առկայությունը ինքնին բավարար չէ ընտրությունների արդյունքները փոխելու համար, եթե չկա հստակ և չափելի ապացույց, որ այդ խախտումները ազդել են վերջնական քաղաքական բաշխման վրա։ Այս տրամաբանությամբ իրավական գնահատման հիմքը ոչ թե տեսական ազդեցության հնարավորությունն է, այլ փաստացի ապացուցված արդյունքային փոփոխությունը։

Միաժամանակ կարող է նշվել, որ ընտրական համակարգը կառուցված է ընդհանուր հանրային կամքի հաշվառման սկզբունքի վրա և ոչ թե յուրաքանչյուր առանձին ձայնի մեխանիկական վերականգնման անհրաժեշտության վրա, հետևաբար՝ որոշ դեպքերում նույնիսկ ցավալի, բայց իրավական կամ վարչական հիմքով չհաշվարկված ձայները չեն կարող ինքնաբերաբար դառնալ ամբողջ ընտրական գործընթացի վերանայման հիմք։

Սակայն ԿԸՀ այս մոլորեցնող փաստարկների կողքին անխուսափելի է հակադիր սահմանադրական հարցադրումը։ Եթե ընտրողների մի խմբի կամքը դուրս է մնացել վերջնական արդյունքներից ոչ նրանց մեղքով, ապա արդյո՞ք ընտրական իրավունքը կարող է համարվել լիարժեք իրացված միայն ձևական մասնակցության հիմքով, եթե դրա նյութական արդյունքը չի արտահայտվել քաղաքական համակարգում։ Այս համատեքստում առաջանում է հակակշռող սահմանադրական պահանջ՝ ընտրական գործընթացի իրավական վերջնականությունը չի կարող այն աստիճանի գերակայել, որ խաթարվի ընտրական իրավունքի բովանդակային էությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու քվեի հավասար և իրական ազդեցությունը պետական իշխանության ձևավորման վրա։

Այսպիսով, ձևավորվում է երկու իրավական տրամաբանության բախում. մի կողմից՝ ընտրական կայունության և վերջնականության սկզբունքը, մյուս կողմից՝ ընտրողի կամքի լիարժեք և արդյունավետ արտահայտման սահմանադրական պահանջը։ Եվ հենց այս հակադրության լուծումն է դառնում ոչ միայն իրավական, այլ նաև ժողովրդավարական համակարգի նկատմամբ հանրային վստահության առանցքային չափանիշը։

Ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առաջ քաշվող այս կեղծ և շինծու հիմնավորումները, որքան էլ ձևականորեն հղում կատարեն իրավական վերջնականության և ընտրական կայունության սկզբունքներին, իրականում կարող են ստեղծել այնպիսի ընկալում, որ սահմանադրական և ընտրական իրավունքների բովանդակային իմաստը նեղացվում կամ մեկնաբանվում է չափազանց վարչական ու ընթացակարգային տրամաբանության շրջանակներում։ Այդպիսի մոտեցման պայմաններում առաջանում է մտահոգություն, որ քաղաքացիների ընտրական իրավունքի իրական էությունը՝ նրանց քվեի հավասար և արդյունավետ ազդեցությունը պետական իշխանության ձևավորման վրա, կարող է ստորադասվել համակարգային կայունության ձևական պահանջների համատեքստում։ Այս իմաստով հանրային ընկալման մակարդակում կարող է ձևավորվել նաև այն վտանգավոր տպավորությունը, որ ընտրական գործընթացի իրավական մեկնաբանությունները կիրառվում են այնպես, որ սահմանափակվի կամ խեղաթյուրվի քաղաքացիների կամքի լիարժեք արտահայտման սահմանադրական բովանդակությունը՝ ինչը էապես խաթարում է վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян