Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ հանգիստ երեխա էր։ Փոքր տարիքից շատ խղճով էր։ Բարեխիղճ մարդ էր։ Իր խղճի համար էլ երևի իր ճակատագիրն այդպես որոշվեց։ Բարի էր, բոլորին հասնող, հիանալի սիրտ ուներ, միշտ ուրախ էր, անընդհատ ժպիտը դեմքին։ Վատ տրամադրությամբ երկար ժամանակ չէր կարող մնալ։ Ընկերներն էլ էին ասում՝ եթե մեր տրամադրությունը վատ է լինում, նա միանգամից այն փոխում է: Լավատես էր, միշտ հույս ուներ, որ վաղն ամեն ինչ ավելի լավ է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրի մայրիկը՝ տիկին Վարսիկը։

Արթուրը ծնունդով Լոռու մարզի Գարգառ գյուղից է։ «Մանկությունն անցել է գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում։ Մինչև ութերորդ դասարանը գերազանց առաջադիմություն է ունեցել։ Դրանից հետո մի քանի առարկայի դեպքում էր միայն «չորս» ստանում, բայց, միևնույնն է, լավ առաջադիմությամբ ավարտեց դպրոցը։ Մաթեմատիկան էր շատ սիրում, տրամաբանությունը շատ ուժեղ էր։ Ուսուցիչը կարդում էր խնդիրը, դեռ չվերջացրած՝ Արթուրս ձեռք էր բարձրացնում և պատասխանում։ Ուսուցիչը միշտ ասում էր՝ հիանալի աշակերտ է, մեկը, ով միշտ պատրաստ է դասերին։ Հայոց լեզվի քերականությանը ևս լավ տիրապետում էր։ Թեման լսում էր, դա իրեն բավարար էր, կարող էր արդեն չկարդալ դասը և գերազանց պատասխանել։ Դպրոցն ավարտելուց հետո Արթուրս ընդունվեց Վանաձորի պետական համալսարանի «Ֆիզկուլտուրա և սպորտ» բաժինը։ Ուզում էր ռազմական ուղղությամբ շարունակել կրթությունը։ Հետո ասաց՝ բարձրագույն կրթություն ստանամ, կոչումս ևս կբարձրանա։ Ասացին, որ եթե այդ բաժնում սովորես, կարող ես ռազմական գծով շարունակել։ Համալսարանն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության անցավ։ Ընկերները ևս այնտեղ էին, գուցե նաև որոշեց ընկերների հետ լինել։ Իրեն միշտ ասում էի՝ պատերազմական երկիր ենք, մի գնա պայմանագրային ծառայության։ «Մա՛մ, եթե անգամ պայմանագրային ծառայող չլինեմ էլ, ու պատերազմ սկսվի, ես մասնակցելու եմ պատերազմին»։ Միշտ պատրաստ է եղել առաջնագիծ մեկնելու։ Տիրապետում էր 120 մմ ականանետային զենքին։ Քանի որ մաթեմատիկայից ուժեղ էր, նա հաշվարկի հրամանատար էր ծառայության ժամանակ»։ Արթուրի ժամկետային ծառայությունն անցել է Արցախում՝ Ասկերանում, իսկ պայմանագրային ծառայությունը՝ Ստեփանավանի թիվ N զորամասում։ 

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Գնացել էին զորավարժությունների, տանն էր, եկել էր իրեն կարգի բերելու։ Իմացել էր, որ պատերազմ է սկսվել։ Իր հագուստն ինձ վարսահարդարիչով չորացնել տվեց, որ շուտ հասնի զորամաս։ Իր գնալուց հետո իմացանք, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել։ Զանգերի ընթացքում միշտ ասում էր. «Մա՛մ, ամեն ինչ լավ է, ես Արցախ չեմ գնում»։ Բայց զրույցներից մեկի ժամանակ իր ընկերոջ մայրիկն ինձ ասել էր, որ Ջրական են գնում, մարտերին մասնակցում։ Ամուսինս այդ ժամանակ վատառողջ էր, Արթուրս զգուշացրել էր. «Պապային չասեք, որ մասնակցում եմ մարտական գործողություններին, թող չանհանգստանա»։ Իրեն հարցնում էի՝ ընկերոջդ հե՞տ չես, նա գնում է Արցախ, դու՝ ո՞չ։ Ասում էր՝ չէ, մա՛մ, ես չեմ գնում։ Բայց իրենք մի քանի անգամ Արցախ են գնացել ու վերադարձել։ Ասենք, գիշերով հասել են Ջրական, այնտեղ գործի դրել իրենց զենքը, կրակել են ու վերադարձել։ Մի քանի անգամ գնալուց հետո ստացվում է, որ իրենց տեղը, ճանապարհի ուղղությունը թշնամին ֆիքսում է։ Նրանք չեն կարողացել պատսպարվել, մնացել են ԱԹՍ-ների հարվածների տակ։ Այդ օրը նա պետք է տուն գար։ Բայց զանգահարեց՝ թող այսօր անցնի, վաղը կգամ։ Չգիտեինք, որ պետք է մեկնի առաջադրանքի։ Նա կամավորության սկզբունքով է գնացել, ստորագրել է փաստաթուղթը ու ընկերների հետ ճանապարհ ընկել։ Ասել է՝ այսօր տուն չեմ գնում, գնում եմ հրամանը կատարելու։ Առավոտյան իրեն էինք սպասում, անգամ ասել էր, որ գալուց մի քանի օր կմնա Ստեփանավանում։

Գիշերը գնացել են մարտական գործողություն կատարելու, զենքը տեղափոխելու ժամանակ Հայաստանի տարածքում, ավելի կոնկրետ՝ դեպի Վարդենիս գնացող հատվածում կապը կտրվում է, չեն կարողանում հայտնել, որ ԱԹՍ-ներն իրենց հետևում են։ Դաշտային հատվածում են լինում։ Երկու անգամ ռմբակոծում են, առաջին անգամ Արթուրն ընկերների հետ անվնաս դուրս է գալիս։ Հետո իմանում են, որ աղջիկները մյուս մեքենայի մեջ են։ Գիշերով գնում է, աղջիկներին դուրս բերում այդտեղից։ Այս ամենը նրանք են պատմել մեզ։ Ընկերն ասել է՝ Արթո՛ւր, էլ հետ չգնաս։ Արթուրս մերժում է. «Մայորը մնացել է այնտեղ, բարձր ձայնով կանչում է, ոնց որ վիրավոր է»։ Գնում է մայորի մեքենայի մոտ, ԱԹՍ-ն հարվածում է, կասետային զենքի բեկորը վնասում է իր զարկերակը, չեն կարողանում տղայիս փրկել։ Իսկ առավոտյան արդեն այդ ահավոր լուրը ստացանք»։

Մարտի դաշտում Արթուրը թե՛ վարորդ էր, թե՛ հաշվարկի հրամանատար։ «Վարորդի պարտականություններն էին վստահել Արթուրիս, քանի որ լավ էր մեքենա վարում։ Տղայիս մեքենան իր տուն գալու գիշերը խափանվել էր, նրան ասել էին՝ քո մեքենայով գնա տուն։ Բայց մեկ ժամվա ընթացքում միտքը փոխել էր։ Տասնմեկին մեզ զանգահարեց, որ տուն է գալու, իսկ ժամը մեկին որոշում է մնալ տղաների հետ։

Դպրոցական տարիներին իրեն միշտ ասում էի՝ Արթո՛ւր ջան, քո խղճի պատճառով շատ ես տուժելու, պետք չի բոլորին խղճալ, բոլորին հասնել։ Բայց ինքն էլ արձագանքում էր. «Մա՛մ, եթե մարդը դիմում է քեզ, ուրեմն կարիքը կա, որքան կարող եմ, պետք է օգնեմ»։ Այդպես էլ այդ օրը, մի քանի անգամ գնացել է, ընկերներին դուրս է բերել։ Իսկ վերջում էլ այսպես ստացվեց»։

Արթուրը զոհվել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում։ «Եթե այդ օրը տուն գար, իր հետ ոչինչ չէր պատահի։ Այդքան գնացել էին մարտի դաշտ, անվնաս վերադարձել։ Բայց իր տեսակով անձնազոհ էր, միշտ օգնության հասնող։ Զորամասից գալիս էր տուն, պետք է քներ, հանգստանար։ Մեկ էլ կարող էին ինչ-որ հարցով զանգել, օգնություն խնդրել, անմիջապես դուրս կգար տանից։ Երբեք չէր ասի՝ չեմ կարող, հոգնած եմ, զբաղված եմ։ Իրեն զոհելու գնով բոլորին կհասներ։ Նույնն էլ՝ այդ օրը։ Տեսնես, որ ռմբակոծություն է, և գնա՞ս։ Դրա համար կամքի ուժ էլ պետք է ունենաս։ Բոլորն են ասում՝ գիտակցաբար գնացել է՝ հասկանալով, որ գուցե էլի հարված լինի։ Միշտ ասում էր. «Մի օր ծնվել ենք, մի օր էլ կմահանանք, գոնե անուն թողնենք»։ Թողեց այդ անունը, բայց չէի ցանկանա, որ այս գնով թողներ։ Վեց տարի է անցել պատերազմից, բայց գյուղում իրեն բոլորը ջերմությամբ են հիշում, ամեն անգամ անունը լսելիս ափսոսում են, որ այսպես եղավ։ Կռիվ եմ տալիս այս իրականության հետ, թե ինչու այսպես եղավ։ Նայում եմ մեր դատարկ տանը, տեղս չեմ գտնում։ Նոր-նոր ենք ուշքի գալիս։ Բազմաթիվ առողջական խնդիրներ ի հայտ եկան և՛ ինձ, և՛ ամուսնուս մոտ։ Բայց հանուն մեր աղջկա որոշեցինք ապրել»։

Ապրելու ուժի մասին. «Մեր կյանքի շարժիչ ուժը մեր աղջիկը դարձավ։ Ծանր օրերի միջով էինք անցնում, բայց որոշեցի վերագտնել իմ ուժը՝ հասկանալով, որ հակառակ դեպքում մենակ եմ թողնում իմ աղջկան»։

Մայրիկից Արթուրի նկարներն եմ խնդրում։ «Նկարվել չէր սիրում, այդ օրերին նկարվել էր իր զենքով, բոլորին ասել՝ այդ նկարը բոլորդ ձեր հեռախոսներում կպահեք։ Չգիտեմ, թե ինչ էր անցել մտքով։ Հիմա այդ նկարն իր քարին է»։

Հ. Գ. - Սերժանտ Արթուր Զալինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գարգառի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами