Հրազդանի կիրճում խոշոր հրդեհը մարելուց հետո նոր հրդեհ է բռնկվել «Ֆլորենսի» մոտ. մանրամասներ
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին:
Հրազդանի կիրճում այրվել է 5 հա բուսածածկույթ եւ Քեռու փողոցի տներից մեկին կից խորդանոցը (27 քմ ):
Ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, կրկին հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.35-ին, մարվել՝ 23.35-ին:
Այրվել է 1500 քմ խոտածածկույթ:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



