Ռուսաստանում մեկնաբանել են հայկական կոնյակի հնարավոր փոխարինումը
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում կարծում են, որ հայկական կոնյակի ներկրման սահմանափակումները չեն հանգեցնի շուկայում պակասի կամ գների աճի։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Աբրաու-Դյուրսո» ընկերությունների խմբի սեփականատեր Բորիս Տիտովը։
Նրա խոսքով՝ հայկական հայտնի ապրանքանիշերը, այդ թվում՝ «Արարատ»-ն ու «Նոյ»-ը երկար տարիներ ներկայացված են ռուսական շուկայում, սակայն այսօր դրանք հնարավոր է փոխարինել այլ արտադրողների միջոցով։ Տիտովը նշել է, որ շուկան բավական հագեցած է՝ սկսած մատչելիից մինչև բարձրակարգ արտադրանք, ուստի սահմանափակումները, նրա գնահատմամբ, չեն հանգեցնի թանկացման։
Նա նաև նշել է, որ ներկայում Ռուսաստան կոնյակ է մատակարարվում Ադրբեջանից, և անհրաժեշտության դեպքում այդ ծավալները կարող են ավելացվել՝ առանց որակի զգալի փոփոխության։ Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը ևս հայտարարել էր, որ հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները լուրջ ազդեցություն չեն ունենա ռուսական տնտեսության վրա։
Ռուսաստանում կարծում են, որ հայկական կոնյակի ներկրման սահմանափակումները չեն հանգեցնի շուկայում պակասի կամ գների աճի։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Աբրաու-Դյուրսո» ընկերությունների խմբի սեփականատեր Բորիս Տիտովը։
Նրա խոսքով՝ հայկական հայտնի ապրանքանիշերը, այդ թվում՝ «Արարատ»-ն ու «Նոյ»-ը երկար տարիներ ներկայացված են ռուսական շուկայում, սակայն այսօր դրանք հնարավոր է փոխարինել այլ արտադրողների միջոցով։ Տիտովը նշել է, որ շուկան բավական հագեցած է՝ սկսած մատչելիից մինչև բարձրակարգ արտադրանք, ուստի սահմանափակումները, նրա գնահատմամբ, չեն հանգեցնի թանկացման։ Նա նաև նշել է, որ ներկայում Ռուսաստան կոնյակ է մատակարարվում Ադրբեջանից, և անհրաժեշտության դեպքում այդ ծավալները կարող են ավելացվել՝ առանց որակի զգալի փոփոխության։
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը ևս հայտարարել էր, որ հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները լուրջ ազդեցություն չեն ունենա ռուսական տնտեսության վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



