ԵՄ-ն հորդորել է Անկարային ավելի վճռականորեն իրագործել միգրացիոն ծրագիրը
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը հորդորում է Թուրքիային՝ ավելի վճռականորեն ւկատարել այն միջոցառումները, որոնք համաձայնեցված են ԵՄ գաղթականների հոսքի դեմ պայքարի համատեղ ծրագրի շրջանակներում, եւ նշում է, որ նրանց հոսքը դեռեւս չափազանց մեծ է: Այդ մասին, ասված է միգրացիայի վերաբերյա լ ԵՄ-ի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում:
ԵՄ-ի ղեկավարները նշել են, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկել գործողությունների ծրագիրը կատարելու համար, մասնավորապես, Սիրիայի փախստականներին աշխատաշուկա մուտքի ապահովման եւ ԵՄ-ի հետ տեղեկատվության փոխանակման բնագավառում:
«Այդուհանդերձ, Թուրքիայից Գերմանիա ժամանող գաղթականների հոսքը դեռեւս չափազանց մեծ է: Մեզ հարկավոր է Թուրքիայից ԵՄ անօրինական ժամանումների թվի էական եւ կայուն կրճատում: Դա հետագա ջանքեր է պահանջում, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, որպեսզի ապահովի գործողությունների ծրագրի արդյունավետ կատարումը»,- ասված է ԵՄ-ի ղեկավարների հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Իր հերթին Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, հայտնել Է, որ Եվրամիությունը միգրացիայի խնդրի շուրջ Թուրքիայի հետ նոր գագաթնաժողովը կանցկացնի մարտի սկզբին: Ինչպես նիստի կողասրահներում ՏԱՍՍ-ին հայտնել Է եվրոպական աղբյուրը, հանդիպումը նախատեսված է մարտի 5-ին:
«Մարտի սկզբին մենք միգրացիայի շուրջ հատուկ գագաթնաժողով կանցկացնենք Թուրքիայի հետ»,- ասել է Տուսկը: Նրա խոսքով՝ ԵՄ-ի անդամ երկրները գործողությունների համատեղ ծրագրի շրջանակներում հավաստել են միգրացիայի հարցում իրենց պարտավորությունները Թուրքիայի հանդեպ:
Միգրացիայի խնդրի շուրջ ԵՄ-Թուրքիա ոչ պաշտոնական հանդիպումը Ավստրիայի նախաձեռնությամբ պետք է տեղի ունենար Եվրամիության փետրվարի 18-19-ի գագաթնաժողովից առաջ, սակայն չեղյալ է հայտարարվել Անկարայում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով:



