Անհետ կորած 7-ամյա Վալերիային և 12-ամյա Քսենիային տեսել են Կարելիայի քարհանքում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Կարելիայի Հանրապետությունում որոնվում են 7-ամյա Վալերիա Գ.-ն և 12-ամյա Քսենիա Ժ.-ն, որոնք անհետացել են հունիսի 15-ին։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի Ներքին գործերի նախարարությունը։
Նախնական տվյալներով՝ աղջիկները վերջին անգամ տեսել են Պետրոզավոդսկի Կլյուչևայա թաղամասում գտնվող քարհանքում՝ այլ անչափահասների ընկերակցությամբ։ Ոստիկանության տեղեկություններով՝ նրանց նկատել են ժամը 20:00-21:00-ի սահմաններում, սակայն դրանից հետո երեխաների գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չի եղել։
«78» պարբերականի տվյալներով՝ աղջիկները գտնվում են խնամակալի խնամքի տակ և նախկինում ևս մի քանի անգամ հեռացել են տնից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք երբեմն գիշերում էին տնից դուրս, իսկ հունիսի 9-ին ևս փորձել էին փախչել, սակայն վերադարձվել էին տուն։
Հաղորդվում է նաև, որ հունիսի 15-ի երեկոյան աղջիկները պետք է հանդիպեին հոգեբանի և խնամակալության մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն մինչ այդ անհետացել են։
Որոնողական աշխատանքներին միացել են «LizaAlert» որոնողափրկարարական ջոկատի կամավորները։ Կազմակերպությունից հայտնել են, որ արդեն ձևավորվել են որոնողական խմբեր, որոնք աշխատում են դեպքի վայրում։
Միաժամանակ, Կարելիայի դատախազությունը ստուգում է սկսել անչափահասների անհետացման փաստով։ Գերատեսչությունը վերահսկողության տակ է վերցրել ինչպես որոնողական աշխատանքների ընթացքը, այնպես էլ երեխաների նկատմամբ կանխարգելիչ աշխատանքների կազմակերպումը։
Հատկանշական է, որ քարհանքը, որտեղ վերջին անգամ տեսել են աղջիկներին, տեղացիների շրջանում համարվում է վտանգավոր վայր։ Կամեննի Բորի կամ Կլյուչևսկոյի քարհանքը ջրով լցված նախկին հանքավայր է, որտեղ լողալը պաշտոնապես արգելված է։
Տեղի բնակիչների խոսքով՝ այստեղ պարբերաբար դժբախտ պատահարներ են գրանցվում։ 2023 թվականին նույն տարածքում խեղդվել էր 17-ամյա դեռահաս, իսկ նույն ամռանը գրանցվել էին նաև այլ ծանր միջադեպեր, որոնց հետևանքով անչափահասներ վնասվածքներ էին ստացել։
Ոստիկանությունը և կամավորները շարունակում են որոնողական աշխատանքները՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ ունեն աղջիկների գտնվելու վայրի մասին, անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։
Հետևեք մեզ՝ այստեղ



