Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բորուսիա»- «Պորտու» մրցավեճի լավագույն խաղացող
СПОРТԴորդմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com կայքի կողմից ճանաչվել է «Բորուսիա»-«Պորտու» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Կայքը վերլուծել է Մխիթարյանի խաղը, ըստ որի 27-ամյա ֆուտբոլիստը մեկ հարված է կատարել մրցակցի դարպասին, նրա կատարած փոխանցումներից 84.6 տոկոսը հասել է թիմակիցներին: Հայազգի ֆուտբոլիստը նաեւ 3-ական անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում եւ մրցակցին շրջանցելիս, հինգ անգամ խլել է գնդակը, չորս անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:
Արդյունքում, ակումբի կիսապաշտպանը ստացել է 9,5 գնահատականը՝ 10-բալանոց համակարգով:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»- «Պորտու» խաղի 2 գոլն էլ գերմանացիները խփել են Մխիթարյանի կատարած փոխանցումներից հետո:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



