Նիգերիայի 50 հազարից ավելի բնակիչներ հայտնվել են սովամահության սպառնալիքի ներքո
МЕЖДУНАРОДНОЕՆիգերիայի հյուսիսարեւելյան շրջանների 50 հազարից ավելի բնակիչներ «Բոկո հարամ» արմատական խմբավորման գործողությունների պատճառով հայտնվել են սովամահության սպառնալիքի ներքո: Այդ մասին, հաղորդել Է Financial Times հրատարակությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի հայտարարությանը:
Բոռնո հյուսիսարեւելյան նահանգի մի քանի շրջաններ չափազանց վտանգավոր են հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք զբաղվում են հակամարտության գոտիների խաղաղ բնակիչներին սննդամթերքի մատակարարմամբ: Այդ կապակցությամբ նահանգի գրեթե 54 հազար բնակիչներ «աղետալի վիճակում են»: Եվս 78 հազար մարդ այդ նահանգում, ինչպես նաեւ հարեւան երկու նահանգներում բարդ պայմաններում են, որտեղ պարենամթերքի անբավարարության բարձր մակարդակ Է դիտվում:
Նիգերիայի հյուսիս-արեւելքում գրեթե 4 մլն մարդ հումանիտար պարենային օգնության կարիք ունի, քանի որ մշտապես ապրում Է հակամարտության պայմաններում:
«Բոկո հարամ»-ը արմատական իսլամիստական խմբավորում Է, որը գործում Է առավելապես Նիգերիայում: Նրա զինյալները դեմ են կրթության արեւմտյան մոդելին եւ ձգտում են հասնել ամբողջ երկրում շարիաթի հաստատման: Խմբավորումն իրականացրել Է բազմաթիվ ահաբեկչական գործողություններ, որոնք պատասխան են այն ռազմարշավին, որը ծավալել են Նիգերը, Կամերունը եւ Չադը: 2009 թվականից ի վեր խմբավորման զոհ Է դարձել ավելի քան 13 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



