Նոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավոր Գեղամ Նազարյանը առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նա առաջարկել է նաեւ օրենքում ավելացնել մեկ տոն՝ Նավասարդը: Նազարյանն առաջարկում է այն ամրագրել որպես ազգային ավանդույթների, մշակույթի եւ հայերի միասնության օր ու նշել օգոստոսի 11-ին: Հեղինակը կարծում է, որ այդ տոնը կնպաստի ազգային մշակույթի արժեքների պահպանմանն ու տարածմանը, կարեւոր օր կդառնա սփյուռքահայերի՝ Հայաստան ժամանելու եւ տոնակատարություններին մասնակցելու համար:
Օրը կլինի աշխատանքային: Առաջարկվող փոփոխություններով հիմնականում պահպանվել են արդեն գոյություն ունեցող տոնական եւ հիշատակի օրերն ու դրանք բերվել են առավել պատշաճ եւ ժամանակագրությունն ու տրամաբանությունը պահպանած կարգի:
Հետևեք մեզ՝ այստեղ



