Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունիսի 14-ին իրականացրած գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել։
Մասնավորապես, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն թաղամասում գտնվող գերեզմանատանը հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
3-րդ գումարտակի ծառայողները ժամը 2․45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակե գլանակ։
3-րդ գումարտակի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու ևս մեկ դեպք են բացահայտել Արշակունյաց պողոտայում։ Ժամը 4-ի սահմաններում ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժին է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ։
Հունիսի 14-ին թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել նաև Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Ժամը 23․20-ի սահմաններում Զաքյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժին է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև հունիսի 15-ին իրականացրած գիշերային ծառայության ժամանակ։ Նրանք կեսգիշերն անց Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքում հաշվառված 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Հունիսի 14-ին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։ Նրանք Քըրք Քըրքորյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոն տեսակի թմրամիջոցի նմանվող 7 դեղահաբ, ներարկիչներ, մոխրացած հետքերով լամպ և դանակ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժիններ։ Քննությամբ հանգամանքները բացահայտվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



