Մասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Տեխաս նահանգի Լարեդո քաղաքում մասնավոր բիզնես-ջեթ է կործանվել բանուկ մայրուղու վրա։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր, մեկ մարդ չի փրկվել։ Այդ մասին հայտնում է The New York Post-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ի երեկոյան։ Կործանումից հետո օդանավը բռնկվել է, իսկ ճանապարհով անցնող վարորդները կանգնեցրել են մեքենաները և փորձել օգնության հասնել տուժածներին։
Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռի բացված դռնից դուրս են վազել երեք դեռահաս և օդաչուն, իսկ անձնակազմի մեկ այլ անդամ փորձել է այրվող օդանավից դուրս բերել անգիտակից վիճակում գտնվող մարդուն։
Նշվում է, որ Loop 20 մայրուղու վրա գտնվող ավտոմեքենաների վարորդների և ուղևորների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



