ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված գործարքը վերջնական չէ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Դա փոխըմբռնման հուշագիր է։ Եթե այն ինձ դուր չգա, ես կվերադառնամ հարվածներին՝ ռումբեր նետելով նրանց գլխներին», - ասել է ԱՄՆ առաջնորդը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի Էվիան քաղաքում, որտեղ ընթանում է G7 գագաթնաժողովը։
Հունիսի 16-ին Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նիկոլա Բիդոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Բյուրգենշտոկում։ Դիվանագետը նշել է, որ Շվեյցարիան հանդես է գալիս որպես միջնորդ՝ ստեղծելով հանդիպման անցկացման համար անհրաժեշտ գործնական և դիվանագիտական պայմանները։
Հետևեք մեզ՝ այստեղ



