Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության մեկնարկային տուրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի հետ գրանցված անսպասելի ոչ-ոքիից հետո։
«Սա այն մեկնարկը չէր, որն ակնկալում էինք, բայց մրցաշարի ավարտը դեռ հեռու է։ Չենք վհատվում և ամբողջությամբ կենտրոնանում ենք հաջորդ հանդիպման վրա»,-գրել է 41-ամյա աստղային հարձակվողը։
Նշենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին տուրի վերոնշյալ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Ռոնալդուն խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել՝ դրանով իսկ թարմացնելով հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում իր անձնական հակառեկորդը՝ 10 անընդմեջ խաղ առանց գոլի։
Հիշեցնենք, որ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 23-ին՝ ուժերը չափելով Ուզբեկստանի ընտրանու հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



